Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք, ավելի լավ աշխատելով, տղամարդկանցից քիչ են վաստակում. փորձագետներ. tert.am

Կանայք, ավելի լավ աշխատելով, տղամարդկանցից քիչ են վաստակում. փորձագետներ. tert.am

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նոր զեկույցում հայտնում է, որ կանայք ողջ աշխարհում ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ, ովքեր նմանատիպ պաշտոն են զբաղեցնում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

 

Կազմակերպության տվյալներով՝ կանանց աշխատավարձն ավելի քիչ է նաև այն դեպքերում, եթե նրանք ունեն ավելի մեծ փորձ, ավելի կրթված են և աշխատավայրում ավելի արդյունավետ են, քան արական սեռի նրանց գործընկերները:

 

Հետազոտության մեջ վերլուծության է ենթարկվել աշխարհի 38 երկրներում աշխատավարձերի վիճակագրությունը, և դրանցից յուրաքանչյուրում տղամարդու աշխատանքն ավելի բարձր է վճարվել:

 

Միևնույն ժամանակ, կազմակերպության տվյալներով, միջինը կանայք ցուցաբերել են աշխատանքի ավելի բարձր արդյունքներ, քան իրենց գործընկեր տղամարդիկ, և կարող էին արժանանալ ավելի բարձր աշխատավարձի: Այդպիսով՝ Եվրոպայում միջինը կանայք ստանում են 18,9 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ