Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել` հերթական բարի լուրը. 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել: Մասնագիտությամբ մանկավարժ Զինաիդա Վարդերեսյանը լրագրողներին պատմել է, որ այս օրվան նա երկար է սպասել: 

   
–   Անչափ շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին` նման բարձր մակարդակի ծառայություն մատուցելու համար:  Այսպիսի մի խոսք կա. ասում են, եթե ուզում ես մի համակարգ քանդես` նշանակի ապաշնորհ ղեկավար: Այստեղ ճիշտ հակառակն է. կենտրոնն ունի հրաշալի ղեկավար:


«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել–   Տիկին Զինաիդա, ինչպե՞ս անցավ հղիության ընթացքը:


–   Հղիության ընթացքը նորմալ է անցել: Ավելի շատ վախենում էի կեսարյան հատումից: Ճիշտն ասած, ինքս բացառիկ դեպք չեմ համարում, սակայն կոչ եմ անում բոլոր հայ կանանց ժամանակին ամուսնանալ և լույս աշխարհ բերել հնարավորինս շատ երեխաներ՝ ազգային գենոֆոնդը հարստացնելու նպատակով:


–   Արդեն որոշվա՞ծ է երեխայի անունը:


–   Այո՛, Մհեր` մեր ազգային էպոսի հերոսի պատվին: Այդ անունը հազվադեպ է հանդիպում:


«Էրեբունի» բժշկական կենտրոնում 52-ամյա կինն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել –   Երեխայի սեռը Ձեզ համար նշանակություն ունե՞ր...


–   Ինձ համար միևնույնն էր, կարևորը` երեխա ունենալն էր: Բայց շատ ուրախ եմ, որ տղա երեխա ունեցա, թեպետ, աղջիկն էլ հաճելի կլիներ: Պետք է խոստովանեմ, որ արդեն նախանձով եմ նայում այն ծնողներին, ովքեր աղջիկ են ունեցել (ժպտում է.- հեղինակ):


–   Գուցե հաջորդն ե՞ք նախատեսում... 


–   Եթե Աստված տա... Իհարկե՛, թեկուզ մեծ եմ... կա մեղքի զգացողություն երեխայի նկատմամբ…


Զրուցեցինք նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանի հետ:  


–   «Էրեբունի» բժշկական կենտրոն Զինաիդա Վարդերեսյանը դիմել էր արտամարմնային հղիությունից հետո: 52 տարեկան կնոջ մոտ չէր կարող բնական ճանապարհով հղիություն լինել:


–   Բացառի՞կ դեպք է:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյան–   Իհարկե՛, դեպք, որը հաճախակի չի հանդիպում, թեկուզ վերջին 2-3 տարվա ընթացքում նման դեպքերը մեզ մոտ շատացել են: Դա պայմանավորված է գիտության զարգացմամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք մոտավորապես հարյուրից ավելի ծննդաբերության դեպք, որոնք արտամարմնային հղիության արդյունք են եղել:


–   Ինչպե՞ս է ընթացել հղիությունը: Ի՞նչ ռիսկեր կային տիկին Զինաիդայի մոտ: 


–   Հղիությունը, կարելի է ասել, ընթացել է հարթ: Ռիսկային է եղել այն առումով, որ այս տարիքում կինը կարող էր վիժել, վաղաժամ ծննդաբերություն սկսվեր, պտղի հետ  ներարգանդային խնդիրներ առաջանար, թերզարգացում գրանցվեր և այլ մանկաբարձական պաթոլոգիաներ ի հայտ գալ: Ի սկզբանե բացառել ենք քրոմոսոմային ախտաբանությունը, Դաունի համախտանիշը, վիժման նշաններ կնոջ մոտ չեն գրանցվել: Եվ ամենակարևոր ռիսկերից մեկը՝ հղիության վերջում հնարավոր էր արյան բարձր զարկերակային ճնշում զարգանար, որը կարող էր բերել պրեէկլամպսիայի: 


–   Որպես ծննդալուծման եղանակ ընտրել էիք կեսարյան հատումը, ռիսկերը շա՞տ էին:


–   Բնականաբար: Ընտրել էինք կեսարյան հատման ճանապարհը, քանի որ ինքնուրույն նա չեր կարող ծննդաբերել, թեպետ նման տարիքում կեսարյան հատումն էլ մեծ ռիսկ է. չէր բացառվում արգանդի հեռացման խնդիր առաջանար, արյունահոսություն սկսվեր և այլն: Սակայն, ի ուրախություն բոլորիս, ոչ մի խնդիր չենք ունեցել: Շատ սիրուն տղա է ծնվել. քաշը՝ 3 կգ., հասակը` 51 սմ: Երեխան ակտիվ է: 
 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ