Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր պատվաստանյութի արդյունավետության ապացույցն է ստացվել. news.am

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր պատվաստանյութի արդյունավետության ապացույցն է ստացվել. news.am

Նախնական փուլի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Սենտ Լյուիսում գործող Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի կողմից՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված պատվաստանյութն անվտանգ է կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում կիրառման համար:

Փորձարկման՝ Clinical Cancer Research ամսագրում հրապարակված արդյունքները նաեւ պատվաստանյութի՝ քաղցկեղի զարգացումը դանդաղեցնելու հատկությունն են մատնանշում, հաղորդում է FoxNews-ը:

Պատվաստանյութի թիրախում գրեթե բացառապես կրծքագեղձի հյուսվածքներում առկա՝ մամագլոբին-A անվամբ հայտնի սպիտակուցն է: Նորահայտ դեղամիջոցն օրգանիզմի իմունային համակարգի սպիտակ բջիջների տիպերից մեկը սնուցելու եւ մամագլոբին-A պարունակող բջիջները ոչնչացնելու գործառույթ է իրականացնում:

«Շատ լավ է, որ հաջողացրել ենք մամագլոբինը թիրախավորել, քանի որ այն կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշման դեպքերի մինչեւ 80 տոկոսի պարագայում լայն արտահայտում է գտնում, իսկ այլ հյուսվածքներում՝ աննշան մակարդակով բնորոշվում: Տեսականորեն դա նշանակում է, որ կարող ենք կրծքագեղձի քաղցկեղով բազմաթիվ հիվանդների նվազագույն կողմնակի ազդեցություններով բուժել», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, կրծքագեղձի քաղցկեղի վիրաբույժ Վիլյամ Ջիլանդերսը:

Մամագլոբին-A չարտադրող ուռուցքով ախտորոշված հիվանդների պարագայում պատվաստանյութը չի կարող արդյունավետ գտնվել:

Փորձարկմանը մամագլոբին-A-ի արտահայտմամբ կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված 14 հիվանդներ են մասնակցել: Դեղամիջոցի անվտանգության ստուգմանը միտված առաջին փուլի ընթացքում մասնակիցների մոտ ցածր թվով կողմնակի ազդեցություններ են ի հայտ եկել: Հետազոտության հեղինակների կողմից դրանք մեղմ եւ միջին ուժգնության են գնահատվել:

Հետազոտական խմբի անդամները նաեւ նախնական վկայություններ են ձեռք բերել առ այն, որ պատվաստանյութը նույնիսկ հիվանդության եւ քիմիաթերապիայի ազդեցության արդյունքում իմունային համակարգի նշանակալի թուլացման ենթարկված հիվանդների մոտ քաղցկեղի զարգացումը դանդաղեցնելու հատկություն է դրսեւորում:

«Չնայած թույլ իմունային համակարգին, նույնիսկ այդ հիվանդների մոտ, արյան նմուշներում իմունային բջիջներն ուսումնասիրելիս, պատվաստանյութի նկատմամբ կենսաբանական արձագանք է նկատվել: Արդյունքները չափազանց խրախուսական են: Խոսքը կյանքի տեւողության միջին մակարդակի՝ հիվանդության զարգացումից զերծ երկարաձգմանն է վերաբերում», - նշել է դոկտոր Ջիլանդերսը:

Պատվաստանյութը ստացած հիվանդների շուրջ 50 տոկոսի մոտ մեկ տարի անց հիվանդության զարգացում չի նկատվել: Հետազոտության հեղինակները մտադիր են առաջիկայում առավել լայնածավալ կլինիկական փորձարկումներ նախաձեռնել՝ ոչ վաղուց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված հիվանդների շրջանում պատվաստանյութի արդյունավետությունն ուսումնասիրելու համար:

«Եթե պատվաստանյութը բուժման սկզբում տալու լինենք, իմունային համակարգն էլ, ի տարբերություն մետաստատիկ փուլի, այդքան թույլ վիճակում չի լինի: Ներկայումս, երբ արդեն վկայություններ են ձեռք բերվել դրա անվտանգության մասին, ոչ վաղուց ախտորոշված հիվանդների շրջանում իրականացվելիք փորձարկումների շնորհիվ հնարավոր կլինի առավել լայն պատկերացումներ կազմել՝ թերապիայի արդյունավետության մասին», - ամփոփել է վիրաբույժը:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. uozoda.if.net.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ