Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Սրտի կաթվածով ախտորոշված կանայք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում. news.am

Սրտի կաթվածով ախտորոշված կանայք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում. news.am

Հետազոտությամբ պարզվել է, որ սրտի կաթվածով ախտորոշված կանանց մոտ, տղամարդկանց համեմատությամբ, հիվանդանոցում մահացության ռիսկը նշանակալիորեն բարձր է: Բացի այդ, ապաքինման ժամկետն իգական սեռի մոտ կարող է ավելի երկար տեւել: Լավ նորությունն այն է, որ վերջին տարիներին, այնուամենայնիվ, մահացության ցուցանիշի զգալի կրճատում է նկատվում:

 

Յեյլի համալսարանականների (ԱՄՆ) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության շրջանակում հսկայածավալ տվյաներ են հավաքագրվել՝ 30-54 տարեկան հազարավոր հիվանդների առողջության, սրտի կաթվածի արդյունքում հոսպիտալացման եւ հիվանդանոցում մահացության դեպքերի հաճախականության վերաբերյալ: Դրանց վերլուծության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ.

 

  • 2001-2010թթ. Միացյալ Նահանգների երիտասարդ բնակիչների շրջանում սրտի կաթվածի հետեւանքով հոսպիտալացման ցուցանիշի փոփոխություն չի գրանցվել,

  • տարեց մարդկանց պարագայում նույն ժամանակահատվածում ցուցանիշի՝ 20 տոկոսի չափով կրճատում է նկատվել,

  • երիտասարդ, հատկապես աֆրոամերիկացի կանանց շրջանում կաթվածի պահին առավել հաճախ լուրջ հիվանդություններ՝ արյան բարձր ճնշում, շաքարախտ կամ սրտի անբավարարություն է նկատվում:

  • սրտի կաթվածի ենթարկված չափահաս՝ առավելագույնը 55 տարեկան հիվանդների շրջանում խոլեսթերինի բարձր մակարդակ ունենալու առավել մեծ հավանականությունը տղամարդկանց է բաժին հասնում:

 

Սրտաբան Ռիչարդ Կրասուսկին, որպես կողմնակի անձ, հատկանշական է համարել այն հանգամանքը, որ, համաձայն հետազոտության արդյունքների, վերջին մեկ տասնամյակի ընթացքում սրտի կաթվածի ենթարկված կանանց թվի փոփոխություն չի նկատվել:

 

«Մի փոքր հիասթափվում ենք՝ տեսնելով, որ մահացության ցուցանիշը տարբեր է՝ տղամարդկանց եւ կանանց համար», - նշել է նա:

 

Հետազոտության հեղինակները գտնում են, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների՝ արյան բարձր ճնշման, խոլեսթերինի բարձր մակարդակի, ճարպակալման, ծխելու սովորության եւ շաքարախտի նկատմամբ ագրեսիվ վերահսկողությունն առավելապես երիտասարդ կանանց շրջանում է օգտակար:

 

«Բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ ներկայումս ամերիկացիներն ավելի մեծ դժվարությամբ են սրտանոթային հիվանդությունների կանխարգելումն իրականացնում: Մարդիկ ավելի հաճախ են ճարպակալման, խոլեսթերինի եւ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունենում: Սրանք բաներ են, որոնք կենսակերպի փոփոխությունների շնորհիվ հեշտությամբ ենթակա են կանխարգելման», - մեկնաբանել է դոկտոր Կրասուսկին:

 

Գիտնականների համոզմամբ, հոսպիտալացման ցուցանիշների անփոփոխ մնալու պատճառը երիտասարդների շրջանում տեղեկացվածության պակասն ու ռիսկի գործոնները վերահսկելու անկարողությունն է:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ivona.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ