Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կորեացի գիտնականներին հաջողվել է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման պատվաստանյութ մշակել. 1in.am

Կորեացի գիտնականներին հաջողվել է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման պատվաստանյութ մշակել. 1in.am

Կորեայի գիտնականներին առաջին անգամ աշխարհում հաջողվել է ԴՆԹ-պատվաստանյութ մշակել, որն օգնում է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակ: Այս մասին հաղորդում է պետական KBS հեռուստաալիքը: Գիտնականները փորձարկել են պատվաստանյութն 9 հիվանդների վրա: Արդյունքում նրանցից յոթն ամբողջովին բուժվել են քաղցկեղից:

 

Սա ավելի քան 70% արդյունավետությամբ առաջին դեղորայքն է: Կանանց շրջանում տարածված քաղցկեղի տեսակներից արգանդի վզիկի քաղցկեղն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում:

 

 

Ներկա պահին արդեն կան պատվաստանյութեր, որոնք կանխում են պապիլոմայի վիրուսով վարակվելը, որն էլ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառ է: Սակայն դրանք անադյունավետ են այն դեպքերում, երբ հիվանդն արդեն վարակված է: Եթե մինչև այժմ բուժումը միայն վիրահատական մեթոդով էր ընթանում, ապա այժմ բավական են միայն ներարկումները:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում այս վիրուսով 300 միլիոն կանայք են վարակված, որոնցից 30 միլիոնը գտնվում են նախաքաղցկեղային վիճակում:

 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ