Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Միջին տարիքի ճգնաժամը կանանց մոտ հասունանում է 45 տարեկանում. 1in.am

Միջին տարիքի ճգնաժամը կանանց մոտ հասունանում է 45 տարեկանում. 1in.am

45 տարեկանն անց յուրաքանչյուր երրորդ կին կարծում է, որ «տարօրինակ» տեսք ունի և այնքան էլ հմայիչ չէ, գրում է depo.ua-ը: Մեկ շաբաթ առաջ աշխարհը ցնցվեց այն լուրից, որ հիասքանչ և խարիզմատիկ Ռենե Զելվեգերն անճանաչելիորեն փոխվել է: Չնայած, 45-ամյա դերասանուհին հերքեց վիրահատական միջամտություն անելու տարբերակը, սակայն փոփոխություններն ակնհայտ են:

45 տարեկանն անց կանանց մեծամասնության համար այն ճգնաժամային տարիք է: Այս մասին են վկայում Բրիտանիայում անցկացված հարցման արդյուքները: Հարցման մասնակիցների 86%-ը հայտարարել է, որ այժմ Ռենեն իր տարիքից ավելի մեծ է երևում, իսկ ահա 45-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը առնվազն 10 տարով ավելի երիտասարդ է թվում:

Հարցվածների ավելի քան կեսը կարծում է, որ 45 տարեկանում արդեն կարելի է մտածել բոտոքս կամ այլ ներարկումներ անելու մասին, իսկ հարցվածների 28%-ը պատրաստ է լուրջ վիրահատական միջամտությունների՝ ներառյալ լիարժեք վիրաբուժությունը:

Հենց 45 տարեկանում է ժամանակի ընթացքն այդքան նկատելի դառնում:


Բնական է, որ սովորական կանանց համար որպես օրինակ աստղերն են ծառայում: Իսկ ահա պլաստիկ վիրաբույժները կարծում են, որ կանայք չպետք է իրենց արտաքինի մասին կտրուկ սկսեն անհանգստանալ հենց 45 տարեկան հասակում, քանի որ այդ տարիքում դեմքը խնամել սկսելը սովորաբար չափազանց ուշ է լինում: Գեղեցկության և երիտասարդության մասին հարկավոր է ավելի վաղ մտածել:

45 տարեկանում ձեռնարկված ծայրահեղ միջոցները կարող են ավելի վատացնել իրավիճակը, որն էլ հենց տեղի է ունեցել Ռենեի հետ, ով այնքան էլ հոգ չի տարել իր առողջության մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ