Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Առնականությունն ու կանացիությունը գրավում են միայն զարգացած երկրների քաղաքացիներին. tert.am

Առնականությունն ու կանացիությունը գրավում են միայն զարգացած երկրների քաղաքացիներին. tert.am

Ժամանակակից իդեալները ենթադրում են, որ տղամարդիկ պետք է առնական, իսկ կանայք՝ կանացի լինեն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Eurek Alert-ին:

 

Պարզվում է, որ նման նախապատվությունը ո՛չ թե սոցիալական և սեռական ընտրության երկար գործընթացի արդյունք է, այլ՝ համեմատաբար նոր սովորություն, որն ի հայտ է եկել միայն ժամանակակից ուրբանիզացված աշխարհում:

 

Բրունելի համալսարանի հոգեբաներից, մարդաբաններից և կենսաբաններից բաղկացած խմբի հարցումներին մասնակցություն են ունեցել 12 համայնքի ներկայացուցիչներ՝ պարզունակ ցեղերից մինչև գերզարգացած երկրներ:

 

Հարցման 962 մասնակցին 5 տարբեր էթնիկ խմբերի պատկանող տղամարդկանց և կանանց մի շարք վերամշակված լուսանկարներ են ցույց տվել: Մասնակիցներից յուրաքանչյուրը լուսանկարների շարքից պետք է առավել գերող և ամենաագրեսիվ դեմքն ընտրեր:

 

Արդյունքում պարզվել է, որ միայն արդյունաբերական գերզարգացում արձանագրած և ուրբանիզացված երկրների քաղաքացիներն են գրավիչ համարել առնականությունն ու կանացիությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. valyaeva.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ