Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Չափից դուրս խանդոտությունը կարող է թուլամտության պատճառ դառնալ. 1in.am

Չափից դուրս խանդոտությունը կարող է թուլամտության պատճառ դառնալ. 1in.am

Խանդը կարող է ո՛չ միայն անքուն գիշերների, այլև Ալցգեյմերի հիվանդության զարգացման պատճառ դառնալ, պնդում են բրիտանացի ուսումնասիրողները: Այս մասին է գրում Mail Online-ը:

 

Խանդոտ և կամակոր կանայք տարեց հասակում երկու անգամ ավելի շատ են ուղեղի հիվանդություններով տառապում, քան գեղեցիկ սեռի ավելի հանգիստ և հավասարակշռված ներկայացուցիչները:

 

Կանխատեսումների համաձայն՝ Ալեցգեյմերի և ուղեղի հետ կապված այլ հիվանդությունների աճը 2050-ին մոտ երեք անգամ ավելի կլինի, քան ներկա պահին է և կսպառնա արդեն 44 միլիոն մարդու:

 

Ուսումնասիրությանը 30,40 և 50 տարեկան 800 կանայք են մասնակցել, ովքեր պատասխանել են մի շարք հարցերի, որոնք կապված են անհանգստության, խանդի, մեղքի զգացողության, սթրեսի հետ: Այդ հարցերը նրանց տրվել են յուրաքանչյուր 5 տարին մեկ:

 

Երբ 38 տարի տևած ուսումնասիրությունն ավարտվել է, 153 կանանց մոտ թուլամտություն է գրանցվել: Նրանց մեծ մասը ուսումնասիրության ժամանակ նյարդային վիճակին վերաբող հարցերից բարձր բալեր է ստացել:

 

Նյարդային կանայք, որպես կանոն, ավելի ամաչկոտ և փակ են: Ուսումնասիրողների կարծիքով՝ զգացմունքայնորեն անհավասարակշռված մարդիկ ավելի սուր են տանոմ սթրեսը, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ուղեղի վրա: Բացի այդ, նման կանայք, որպես կանոն, ոչ առողջ ապրելակերպ են վարում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ