Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

20 տարի անց կգտնվի ծերացումը կանգնեցնող միջոց. գիտնականներ. 1in.am

20 տարի անց կգտնվի ծերացումը կանգնեցնող միջոց. գիտնականներ. 1in.am

Ցողունային բջիջների ուսումնասիրության ոլորտում առաջընթացը հույս է տալիս, որ 20 տարի անց գիտությունը կկարողանա «անջատել» կանանց դաշտանադադարը, կանգնեցնել ծերացման գործընթացը կամ, ընդհանրապես, այն հակառակ դարձնել:

 

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ այսպես է կարծում հայտնի գերոնտոլոգ (ծերաբան) Օբրի դե Գրեյը: Գիտնականը խոչընդոտ չի տեսնում այն բանի համար, որ ապագայում կանանց վերարտադրողական շրջանն ավելի երկար տևի: Նրա խոսքով՝ «ձվարանները պարզապես օրգաններից մեկն են»:

 

«Մենք կկարողանանք երիտասարդացնել ձվարանը՝ այն խթանելով կամ ցողունային բջիջներով լրացնելով, կկարողանանք հյուսվածքների ինժեներության միջոցով բոլորովին նոր ձվարան ստանալ, ինչպես արհեստական սրտի դեպքում…»,- վստահեցրել է դե Գրեյը:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր գիտնականը՝ ինքը խոչընդոտ չի տեսնում, որ մարդը կարողանա ապրել մինչև հազար տարի:

 

Այն, որ բժիշկները շուտով կկարողանան լուծել վաղ դաշտանադադարի խնդիրը, հաստատել է նաև Էդինբուրգի համալսարանի կենսաբան Էվելին Թելֆերը:

 

Երիտասարդ աղջիկներին, ովքեր ստիպված են քաղցկեղի դեմ բուժվել, ձվարանների սաղմնային ֆոլիկուլների առանձնացումը նրանց հույս է տալիս, որ երբևէ կկարողանան մայրանալ: Ձվարանների ցողունային բջիջները տեսականորեն ձվաբջիջների անսպառ աղբյուր են:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ