Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ուռուցքներ ախտորոշելու ունակությամբ «էլեկտրոնային մաշկ» է մշակվել. news.am

Ուռուցքներ ախտորոշելու ունակությամբ «էլեկտրոնային մաշկ» է մշակվել. news.am

Ամերիկացի գիտնականները կրծագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր, կատարելագործված տեխնոլոգիա են ներկայացրել: Նեբրասկա-Լինքոլն համալսարանի մասնագետների ջանքերով մշակված «էլեկտրոնային մաշկը» նույնիսկ մինչեւ 10 մմ երկարություն ունեցող կոշտացումներ հայտնաբերելու եւ դրանց ձեւը որոշելու արդյունավետ միջոց է:

Տեխնոլոգիան, փորձագետների հավաստիացմամբ, կրծագեղձի քաղցկեղ ունեցող կանանց շրջանում մահացության մակարդակը, վաղ ախտորոշման հաշվին, 94 տոկոսով նվազեցնելու հնարավորություն է ընձեռում:

Medical News Today-ի հաղորդմամբ, համալսարանականները չափազանց բարակ, գերզգայուն, նանոմասնիկներից եւ պոլիմերներից պատրաստված թաղանթ են ստացել, որի օգնությամբ կարելի է կրծքի հյուսվածքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ձեռք բերել: Այդ նպատակով «էլեկտրոնային մաշկը» հետաքրքրություն ներկայացնող հատվածի վրա է դրվում:

Փորձարկումների փուլում գիտնականները սիլիկոնի շերտերի միջեւ ուռուցքներ հիշեցնող օբյեկտներ են տեղակայել՝ կրծքի մկանների եւ քաղցկեղի իմիտացիա ստեղծելու համար: «Էլեկտրոնային մաշկը» գործի դնելու համար հարկավոր է այն թեթեւակի ճնշման ենթարկել՝ նույն ուժով, ինչպես որ պալպացիայի ընթացքում է գործի դրվում: Թեեւ նորահայտ սարքը ձեռքերից անհամեմատ ավելի զգայուն է: Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ սիլիկոնի՝ 20 մմ հաստությամբ շերտերի մեջ տեղակայված՝ 5 մմ երկարություն ունեցող գոյացությունը հայտնաբերելու ունակություն է դրսեւորել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. wp-german-onco.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ