Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչու՞ նոր մայրացած կանայք չպետք է շտապեն աշխատանքի վերադառնալ. med.news.am

Ինչու՞ նոր մայրացած կանայք չպետք է շտապեն աշխատանքի վերադառնալ. med.news.am

Նոր մայրացած կանայք չպետք է շտապեն աշխատանքի վերադառնալ: Նույնիսկ ծննդաբերությունից 4 ամիս անց նրանց մոտ գերհոգնածություն եւ ծայրահեղ քնկոտություն է լինում, ինչը  բացասաբար անդրադառնում ինչպես նրանց առօրյա կյանքի, այնպես էլ աշխատանքի որակի վրա։ Այս եզրակահանգմանն են եկել ավստրալիացի գիտնականները։

Քուինսլանդի տեխնոլոգիաների համալսարանի (Queensland University of Technology) աշխատակից Աշլեյգ Ֆիլթնեսը (Ashleigh Filtness) ուսումնասիրել է կանանց քունը և հոգնածության աստիճանը ծննդաբերությունից 6, 12 եւ 18 շաբաթ անց։ Հետազոտությանը մասնակցել է 33 առողջ կին, իսկ արդյունքները տպագրվել է PLOS ONE-ում, ։

Պարզվել է, որ նույնիսկ ծննդաբերությունից 18 շաբաթ անց մայրերը գերհոգնած ու քնկոտ են, քանի որ գիշերվա ընթացքում ստիպված են լինում հաճախակի արթնանալ եւ խնամել երեխային։ Ավստրալացի կանայք, ինչպես ցույց էր տվել հետազոտությունը, միջինում գիշերվա մեջ քնում էին մոտ 7 ժամ 20 րոպե, իսկ ամերիկացիները՝ ավելի քիչ՝ ընդամենը 6 ժամ 53 րոպե։

Քնի պակասը կարող է լրջորեն անդրադառնալ այդ կանանց ամենօրյա գործունեության վրա, իսկ քնկոտությունը կարևոր ռիսկային ֆակտոր է, հատկապես, եթե կանայք ինչ-որ կարևոր ոլորտում են աշխատում եւ վտանգավոր հանձնարարություններ են կատարում, կարծում է Աշլեյգ Ֆիլթնեսը։

Նա նաև կարծում է, որ պետք է երկարացնել կանանց դեկրետային արձակուրդը (Բրիտանիայում այն ավարտվում է ծննդաբերությունից 18 շաբաթ անց), որպեսզի նրանք՝ աշխատանքի անցնելուց առաջ, կարողանան ամբողջովին կազդուրվել և հանգստանալ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. nastol.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ