Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Իսպանացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են մեղվի թույնը`որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց. tert.am

Իսպանացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են մեղվի թույնը`որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց. tert.am

Բարսելոնայի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները հաջողությամբ փորձարկել են մեղվի թույնը` որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց: Մեղվի թույնն իր հակաուռուցքային ազդեցությունն է դրսևորում  բջջային համակարգում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science Daily-ին:

Ակնհայտ է, որ քաղցկեղի դեմ գործող բոլոր ստանդարտ դեղամիջոցները բուժումից հետո լուրջ հետևանքներ են թողնում, բացի այդ` քաղցկեղի բջիջները կարողանում են հարմարվել դրանց, ու երկարատև բուժման արդյունքում ձեռք են բերում արտահայտված կայունություն:

Այդ տեսանկյունից մեղվաթույնից ստացված նյութը, որ  պեպտիդ է կոչվում, բավականին հեռանկարային զարգացում է ակնկալում: Նրա գործողության հետևանքով ոչնչանում են կրծքագեղձի քաղցկեղի բջիջները:

Պեպտիդը բջջային թաղանթի ամբողջականությունն է խախտում: Վնասված բջջաթաղանթից  ներխուժելով բջիջ այն ոչնչացնում է քաղցկեղային բջիջների գենետիկական նյութը: Հայտնաբերված պեպտիդը շրջանցում է  առողջ հյուսվածքները և իր անմիջական ազդեցություն է գործում միայն ուռուցքների վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. cultandart.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ