Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ է ուղեղի քաղցկեղը տղամարդկանց մոտ առավել հաճախ ի հայտ գալիս. med.news.am

Ինչո՞ւ է ուղեղի քաղցկեղը տղամարդկանց մոտ առավել հաճախ ի հայտ գալիս. med.news.am

Ուղեղի քաղցկեղի ամենամահացու եւ լայն տարածում գտած տեսակներից մեկը՝ բազմաձեւ գլիոբաստոման, տղամարդկանց մոտ երկու անգամ առավել հաճախ է ի հայտ գալիս եւ կարճ ժամանակի ընթացքում կարող է անհամեմատ լուրջ բարդությունների հանգեցնել:

 

Վաշինգտոնի անվան համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ երկար տարիներ գիտնականներին տանջող երեւույթը կարող է ընդամենը մեկ գենի հետեւանքը լինել, հաղորդում է Medical Daily-ն:

Բազմաձեւ գլիոբաստոմայով ախտորոշման դեպքերը տարեցտարի յուրաքանչյուր 100 հազար բնակիչների մոտ 2-3-ով ավելանալու միտում են դրսեւորում. ընդ որում, հիվանդների մեծ մասը, ախտորոշման պահից ի վեր, 15 ամսվա ընթացքում մահանում են: Նրանցից ընդամենը 4 տոկոսին է հաջողվում 5 տարի ապրել: Վերոհիշյալ հետազոտությամբ հաստատվել է, որ տղամարդկանց օրգանիզմն ուռուցքի աճը ճնշելու հատկություն ունեցող ռետինոբլաստոմա սպիտակուցի առավել նվազ ծավալներով է աչքի ընկնում:

Դոկտոր Ջոշուա Ռուբինի գլխավորությամբ գործող փորձագետները, մասնավորապես, պարզել են, որ կնոջ օրգանիզմում ռետինոբլաստոմա սպիտակուցի պակասորդը կարող է, ինչպես եւ տղամարդկանց պարագայում, ուռուցքի բջիջների աճի խթանման հանգեցնել:

«Թեեւ այս բացահայտումը կարող է տղամարդկանց եւ կանանց մոտ քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման հավանականության տարբերությունների միակ պատճառը չլինել, այդուհանդերձ, որոշակի պարզություն կարող է մտցվել այն հարցում, թե ինչ հիմնական մեխանիզմներով է քաղցկեղն աշխատում եւ որ ուղղվածությամբ կլինիկական փորձարկումներ կարելի է իրականացնել», - նշել է նյարդաբանության եւ մանկաբուժության դոցենտ դոկտոր Ռուբինը՝ հույս հայտնելով, թե դրանց արդյունքում թերապիայի առավել անվտանգ եւ արդյունավետ միջոցներ կհայտնաբերվեն:

Ռետինոբլաստոմա սպիտակուցի արտազատման ծավալը համանուն գենի ակտիվացման մակարդակից է կախված: Ասել է, թե՝ գենետիկ խթանի հայտնաբերման դեպքում կարելի է առնվազն ուղեղի քաղցկեղով հիվանդ մարդու կյանքը երկարաձգել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. blogoduma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ