Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ծխող հղի կանայք փոխում են իրենց երեխաների գենետիկան. 1in.am

Ծխող հղի կանայք փոխում են իրենց երեխաների գենետիկան. 1in.am

Հղիության ընթացքում ծխելու վնասների մասին խոշորագույն հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծխող մայրերը փոխում են իրենց երեխաների ԴՆԹ-ն, ինչն առաջացնում է բնածին արատներ և հետագա կյանքում առողջության հետ կապված խնդիրներ:

Հայտնի է, որ մոր արգանդում երեխաները, ովքեր ենթարկվում են ծխի ազդեցությանը, բնածին արատների ավելի մեծ հավանականություն ունեն, քան այն կանանց երեխաները, ովքեր չեն ծխել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ծխած և չծխած մայրերի երեխաների անհամապատասխանությունը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ երեխաները մեծանում են:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչու է հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը նման խնդիրներ առաջացնում, բայց ավելի վաղ հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտի ծխի մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող են զարգացող պտղի ԴՆԹ-ում փոփոխություններ առաջացնել: Ավելի քան 7 հազար քիմիական նյութերից 100-ը շատ վտանգավոր է առողջության համար:

Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է հետագա հետազոտություն իրականացնել՝ հասկանալու համար, թե ԴՆԹ-ի այդ փոփոխությունները կպահպանվե՞ն, թե՞ ոչ: Այս հետազոտության մասին հոդվածը գիտնականները հրապարակել են Environmental Health Perspectives ամսագրում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ewomans.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ