Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները մշակել են հեռակառավարվող հակաբեղմնավորիչներ. 1in.am

Գիտնականները մշակել են հեռակառավարվող հակաբեղմնավորիչներ. 1in.am

Ամերիկյան MicroCHIPS սթարթափը մշակել է հակաբեղմնավորիչ իմպլանտներ՝ հեռակառավարման հնարավորությամբ: Բարձրտեխնոլոգիական հակաբեղմնավորիչների մինչկլինիկական փորձարկումները կսկսվեն հաջորդ տարի, իսկ շուկայում այն կհայտնվի, հավանաբար, 2018-ին՝ գրում է Technology Review-ը:

 

Անլար չիպը տեղադրվում է ձվարանների, ուսի կամ որովայնի մաշկի տակ: Օրական այն արյան մեջ արտազատում է 30 միկրոգրամ լևոնորգեստրել (սինթետիկ պրոգեստագեն)՝ կանացի սեռական հորմոն, որը կիրառվում է հակաբեղմնավորիչների մի քանի տեսակներում: Չիպի չափսն է՝ 20x20x7 միլիմետր:

Եթե MicroCHIPS-ի մշակումը հաջողությամբ անցնի փորձարկումը՝ անվտանգության և արդյունավետության առումով, ապա այն ավելի հարմար կլինի: Ի տարբերություն ժամանակակից իմպլանտների՝ կանայք կկարողանան ինքնուրույն այն անջատել կամ միացնել՝ առանց հաճախելու կլինիկա:

Բացի այդ, սարքավորումը 16 տարի ժամկետ կունենա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ