Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ասեղային բիոպսիան` կրծքագեղձի քաղցկեղի աշխտորոշման թերագնահատված միջոց

Ասեղային բիոպսիան` կրծքագեղձի քաղցկեղի աշխտորոշման թերագնահատված միջոց

Ասեղային բիոպսիան գրեթե բոլոր դեպքերում կարող է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել:

Կանանց սովորաբար խորհուրդ է տրվում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նպատակով ասեղային բիոպսիա անցնել, բայց իրենք` բժիշկներն անգամ, երբեմն նախընտրում են առավել խորը ներթափանցմամբ ընթացակարգեր իրականացնել, գրում է Newsmax Health-ը:

ԱՄՆ Տեքսաս նահանգում գտնվող Անդերսոնի քաղցկեղային կենտրոնի ավագ գիտաշխատող դոկտոր Բենջամին Սմիթը հիշեցրել է, որ ասեղային բիոպսիան պետք է շարունակի ախտորոշման եւ բուժման ստանդարտ միջոցը մնալ: «Վիրաբուժական ներթափանցումն անհամեմատ ավելի ցավոտ է եւ դրա հետեւանքներն ավելի ուշ են անցնում», - նշել է նա:

Մամոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերված ուռուցքի որակը պարզելու համար հարկավոր է նմուշ վերցնել հյուսվածքից եւ հետազոտել այն: Ախտաբան-ռադիոլոգների օգնությամբ կարելի է ղեկավարել ասեղի տեղաշարժը` նմուշարկման գոտի հասնելու համար: Չնայած նույնը, առանց հավելյալ սարքավորումների, նաեւ վիրաբույժները կարող են անել: Մինչդեռ վիրաբուժական տարբերակը, որին երբեմն «բաց բիոպսիա» են անվանում, ուռուցքին հասնելու համար կտրվածք է պահանջում:

Եթե ուռուցքը քաղցկեղային է, բիոպսիայի արդյունքում կարելի է արժեքավոր տեղեկություն ստանալ դրա մասին: Բայց երկու վիրաբուժական միջամտության փոխարեն` մեկը` ախտորոշման եւ մյուսը` հեռացման նպատակով, կարելի է խուսափել առաջինից. Ասեղային բիոպսիան գրեթե բոլոր դեպքերում կարող է  ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել:

Պարզելու համար, թե որքան հաճախ են կանայք ասեղային բիոպսիայի դիմում` վիրաբուժականի փոխարեն, եւ ինչ գործոնների ազդեցությամբ է որոշումը կայացվում, դոկտոր Սմիթն իր գործընկերների հետ միասին 2003-2006թթ. ընթացքում կրծքագեղձի ախտորոշման նպատակով ախտորոշիչ կենտրոններ դիմած 90 հազար կանանց տվյալներն է ուսումնասիրել: Նրանք բոլորը (նվազագույն տարիքը` 66) հետագայում բուժման նպատակով վիրահատության եւ ռադիացիայի են ենթարկվել:

Տվյալները ցույց են տվել, որ կանանց ընդամենը երկու երրորդ մասն է ասեղային բիոպսիայի դիմել: Իսկ այն հիվանդները, ովքեր խորհրդակցել են բժշկի հետ` ընթացակարգի ընտրության շուրջ, ավելի հաճախ են ասեղային բիոպսիան ընտրել (54%):

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ