Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հորմոնները կարող են օգնել ձվարանների առաջնային անբավարարություն ունեցող կանանց. med.news.am

Հորմոնները կարող են օգնել ձվարանների առաջնային անբավարարություն ունեցող կանանց. med.news.am

Ձվարանների առաջնային անբավարարություն (ՁԱԱ, որի դեպքում օրգանիզմը դադարում է էսթրոգեն արտադրել),  ունեցող երիտասարդ հիվանդներն այժմ կարող են վստահել հորմոնալ թերապիային՝ էսթրոգենի մակարդակը վերականգնելու համար։  Առողջության ամերիկյան ազգային ինստիտուտի հետազոտողները Կլինիկական էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ամսագրում հրապարակել են իրենց եզրակացությունները, հաղորդում է Medical Daily-ին։

ՁԱԱ ունեցող կնոջ մոտ սեռական հորմոնների՝ էսթրադիոլի, տեստոստերոնի, պրոգեսթերոնի եւ էսթրոգենի քանակը նորմայի սահմաններում չէ, ինչը նվազեցնում է ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչպես օսթեոպորոզի դեպքում։

«Ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը կարեւոր պայման է ոսկրի առողջության համար։ Այս հետազոտությունը ցույց է տվել, որ հորմոնալ բուժումը ո՛չ միայն կարող է նվազեցնել ՁԱԱ ունեցող կնոջ ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը կորցնելու արագությունը, այլեւ կարող է հասցնել այն նորմայի մակարդակի»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ եւ վերարտադրողական Էնդոկրինոլոգիայի ծրագրի  գիտաշխատող, դոկտոր Լոուրենս Մ. Նելսոնը։

Եթե ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը վերականգնվի, ապա նման հիվանդների մոտ ոսկրի կոտրվածքների հավանականությունը նվազում է։ Հետազոտողներն ուսումնասիրել են հորմոնալ թերապիայի ազդեցությունը 18-42 տարեկան 145 կանանց ազդրերի եւ ողնաշարի ստորին հատվածի վրա։ Կանայք բաժանվել են երկու խմբի. առաջին խմբի կանայք բուժվել են էսթրադիոլի եւ տեստոստերոնի սպեղանիներով եւ պրոգեստին դեղահաբով, իսկ մյուս խումբը՝ էսթրադիոլի սպեղանիներով, պրոգեստին դեղահաբով եւ պլացեբո սպեղանիներով։ Գիտնականները երկու խմբերից ստացված ոսկրային հանքային խտության արդյունքները  համեմատել են վերստուգիչ՝ հորմոնների նորմալ մակարդակ ունեցող կանանց հետ։

Երկու խմբերում էլ բուժումն օգտակար է եղել, եւ հետազոտության վերջում բոլոր կանանց մոտ ոսկրային հանքային հյուսվածքի խտության այնպիսի զգալի բարելավումներ են նկատվել, որ այն գրեթե հավասարվել է ՁԱԱ-ով չտառապող, առողջ կանանց մակարդակին։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. liura.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ