Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Դեղերի վատ ազդեցությունը տղամարդկանց ու կանանց վրա. տղամարդիկ ավելի հաճախ են մահանում

Դեղերի վատ ազդեցությունը տղամարդկանց ու կանանց վրա. տղամարդիկ ավելի հաճախ են մահանում

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վարչության (FDA) նոր տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցների անցանկալի ռեակցիաները տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են։

 

Տղամարդկանց մոտ վատ դեղորայքի ամենաանբարենպաստ ռեակցիան մահն է՝ ըստ 2004-2013 բազային նոր տվյալների։ Կանանց շրջանում նույնպես մահացությունների թիվը շատ մեծ է՝ ավելի քան 60000, հաղորդում է Washington Post-ը։

 

FDA-ի տվյալները ոչ լիարժեք պատկեր են տվել, բայց այս տեղեկատվությամբ բացահայտվում է ԱՄՆ-ի առողջապահական համակարգում առկա լուրջ խնդիրները։ 2006թ. բժշկական ինստիտուտի հաշվետվության մեջ ասվում է, որ մոտավոր հաշվարկներով՝ դեղամիջոցների կանխարգելելի եւ վնասակար հետեանքների թիվը տարեկան կազմում է 1,5 միլիոն։

 

Ահա կանանց մոտ դեղորայքից առաջացող ամենատարածված ռեակցիաները ըստ FDA-ի նոր տվյալների։

 

  • սրտխառնոց,
  • դեղերի անարդյունավետություն,
  • գլխացավ,
  • հոգնածություն,
  • ցավեր,
  • գլխապտույտ,
  • փսխումներ,
  • հեւոց,
  • մահ,
  • փորլուծություն,
  • տկարություն,
  • ասթենիա,
  • ընկնել,
  • արթրալգիա,
  • տագնապ,
  • պիրեկսիա,
  • ցան,
  • դեպրեսիա,
  • անքնություն,
  • միոկարդի ինֆարկտ:

 

Դեղամիջոցներից առաջացող ամենատարածված ռեակցիաները տղամարդկանց մոտ:

 

  • մահ,
  • դեղերի անարդյունավետություն,
  • սրտխառնոց,
  • հեւոց,
  • հոգնածություն,
  • միոկարդի ինֆարկտ,
  • գլխապտույտ,
  • փորկապություն,
  • պիրեկսիա,
  • գլխացավ,
  • փսխումներ,
  • ասթենիա,
  • ցավեր,
  • ցան,
  • տկարություն,
  • դեպրեսիա,
  • տագնապ,
  • անքնություն,
  • ընկնել,
  • հոդացավեր:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. feme.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ