Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

4D ՈւՁՀ. Երեխաներն արգանդում զգում են մայրական սթրեսը. med.news.am

4D ՈւՁՀ. Երեխաներն արգանդում զգում են մայրական սթրեսը. med.news.am

Երեխաներն արգանդում զգում են մայրական սթրեսը։ Այս եզրակացությանն են եկել բժիշկները՝ 4 D ՈւՁՀ-ի միջոցով ուսումնասիրելով պտուղը։ Դարեմի համալսարանի հետազոտող Նադյա Ռեյսլենդը (Nadja Reissland) 4D ֆորմատով ՈւՁՀ-ի միջոցով ուսումնասիրել է 15 ապագա մայրերի։

Մոր արգանդում գտնվող երեխայի դեմքը ամենախաղաղ պատկերը պետք է լինի, սակայն ինչպես ցույց է տվել հետազոտությունը, պտուղր ոչ միշտ է գտնվում հանգիստ վիճակում, հաղորդում է Mail Online-ը։

Ռեյսլենդը կարողացել է ուսումնասիրել մոր արգանդում երեխաների շարժումները եւ հետեւել, թե ինչ հաճախականությամբ են նրանք դիպչում իրենց դեմքին։ Պարզվել է, որ հետազոտության ընթացքում 8 տղա- եւ 7 աղջիկ-երեխաները  342 անգամ հպվել են իրենց դեմքին։

Փորձարկման ժամանակ բժիշկը  նաեւ խնդրել է ապագա մայրիկներին, որ գնահատեն իրենց ապրած սթրեսի մակարդակը։ Ամփոփելով, պարզվել է, որ որքան հաճախ է հղի կինն անհանգստացել, այդքան շատ է եղել նրա արգանդում գտնվող պտղի հպումների քանակը։ 

Բացի այդ, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իրենց մայրիկների սթրեսը զգացող երեխաներն ավելի հաճախ իրենց ճակատին հպվել են ձախ ձեռքով։ Ըստ Ռեյսլենդի՝ սա շատ կարեւոր է, քանի որ ուշադրության պակասը եւ գերակտիվությունը, աուտիզմը, դեպրեսիան եւ շիզոֆրենիան ավելի շատ ախտորոշվում են  ձախլիկ, քան աջլիկ մարդկանց մոտ։

Եվ, չնայած գիտնականների նախկին աշխատանքները ցույց են տվել, որ պտուղն ունակ է զգալ մայրական սթրեսը, Դարեմի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ ներկայացրել են իրական փաստ՝ լուսանկարի տեսքով։

«Լուսանկարի միջոցով պարզվել է, թե ինչպես են նորածինները արձագանքում իրենց մայրերի օրգանիզմում արտադրվող սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ավելացմանը։ Տագնապ զգալով՝ նրանք հպվում են իրենց դեմքին եւ դրանով ցանկանում են հանգստացնել իրենց։   Ճակատին կամ կզակին դրած պտղի փոքրիկ ձեռքը սթրեսի մի զարմանալի արտահայտման միջոց է»,- ասել է հետազոտությունն անցկացրած բժիշկը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. point.md
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ