Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ճարպի մեծ պարունակությամբ սննդակարգը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը

Ճարպի մեծ պարունակությամբ սննդակարգը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը

Նոր հետազոտության մեջ ասվում է, որ հագեցած ճարպերի մեծ քանակություն պարունակող սննդակարգով կանայք կարող են ունենալ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման մեծ վտանգ:

 

Հետազետողները 11,5 տարվա ընթացքում Եվրոպական 10 երկրներում վերլուծել են 20-70 տարեկան 337 000 կանանց տվյալներ:

 

Միլանի քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտող Սաբինա Սիերին խորհուրդ է տալիս. հագեցած ճարպաթթուների կալորիաները չպետք է գերազանցեն մարդու ամենօրյա սննդակարգի կալորիաների 10%-ը:

 

Հագեցած ճարպաթթուների ամենամեծ քանակություն (օրական 47,5 գ) կերած կանայք 28%-ով ավելի են ենթակա եղել կրծքագեղձի քաղցկեղի վտանգին, համեմատած այն կանանց հետ, ովքեր կերել են հագեցած ճարպերի ամենափոքր քանակությունը (օրական 15,4 գ):

 

Նոր հետազոտությունը հրապարակված է քաղցկեղի ազգային ինստիտուտի օն-լայն ամսագրում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. biznesinfo.az
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ