Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ամերիկացիները կարող են ապագա երեխաների 3D մոդելները պատվիրել (տեսանյութ)

Ամերիկացիները կարող են ապագա երեխաների 3D մոդելները պատվիրել (տեսանյութ)

Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս իմանալ՝ ինչպես է ընթանում հղիությունը, երեխայի սեռը, ինչպես նաեւ նրա մոտ շեղումների առկայությունը: Սակայն ուլտրաձայնային խոր սկանավորումը կարելի է նաեւ այլ նպատակի ծառայեցնել՝ պտղի 3D մոդելը տպելուն:

Հենց նման ծառայություն է առաջարկում 3D Babies ընկերությունը: Դրա մասնագետներն օգտագործում են ուլտրաձայնային սկանավորումը, որը հետո  3D-տպիչով տպում են երեք հնարավոր մասշտաբներով:

Մոդելի չափն ընտրելուց հետո հաճախորդներն ընտրում են մաշկի գույնը եւ արգանդում զբաղեցրած դիրքը:

Իսկ ում համար տհաճ է տանը սեփական երեխայի մոդելն ունենալը, ընկերությունն առաջարկում է պատվիրել նորածնի մոդելի տպագրումը, որը կարվի նրա նկարների հիմքով: Ամբողջ մեծությամբ մոդելը տպելը կարժենա 600 դոլար, իսկ ամենափոքրը՝  200, հայտնում է NEWSru.com-ը:

Հարկ է նշել, ամերիկացիները այս ոլորտում  առաջամարտիկ չեն: Դեւեւս 2012թ. հայտնի էր դարձել, որ համանման ծառայություններ է առաջարկում ճապոնական  Fasotec ընկերությունը՝ 1200 դոլարով 10 սմ-անոց  սաղմեր տպելով, հիշեցնում է The Daily News-ը:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. qwrt.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ