Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տղաները սովորաբար ավելի հակված են ժամկետից շուտ ծնվելու

Տղաները սովորաբար ավելի հակված են ժամկետից շուտ ծնվելու

Տղաները նախատեսված ժամկետից 14%-ով ավելի շուտ են ծնվում, ինչը երբեմն  նույնիսկ մահվան պատճառ է դառնում: Օրինակ` Բրիտանիայում անցյալ տարի 34400 տղա ծնվել է 37 շաբաթականից շուտ: Նույն ժամկետում ծնվել է ընդամենը 28700 աղջիկ:

Լոնդոնի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ջոյ Լոունը հաստատում է. տղաներն ավելի են հակված ինֆեկցիաներով, դեղնախտով վարակվելուն, ծննդաբերության բարդություններ, ի ծնե շեղումներ ունենալուն: Ընդ որում`  վաղաժամ ծնված տղաներն ավելի շատ են խնդիրներ ունենում, քան աղջիկները, գրում է The Daily Mail-ը:

Հղիության ներարգանդային զարգացման ընթացքում աղջիկներն ավելի շուտ են մեծանում: Այդ պատճառով էլ, եթե նույնիսկ նրանք ժամանակից շուտ են ծնվում,  նրանց մոտ շատ լավ են զարգացած թոքերը եւ մարմնի մյուս հիմնական մասերը: Հնարավոր է` հղիության ընթացքում տղաների մոտ ավելի շատ են խնդիրներ առաջանում: Ստացվում է, որ կենսաբանորեն տղաներն ավելի են հակված ժամկետից շուտ ծնվելու: Նրանց մոտ հաճախ են առաջանում  ուղեղի կաթված, կուրություն եւ տեսողության խանգարում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ամբողջ աշխարհում ժամկետից շուտ է ծնվում 15,1 միլիոն երեխա, իսկ մեկ միլիոնը մահանում է: Ողջ մնացածներից 345000-ի մոտ դիտվում է չափավոր կամ ծանր հաշմանդամություն: Որոշ երկրներում աղջիկներին վատ են խնամում, որի պատճառով մահանում են հենց իգական սեռի նորածինները` չնայած նախնական կենսաբանական առավելությանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. webapteka.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ