Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ընտանեկան երջանկությունը կախված է կնոջ բնավորությունից

Ընտանեկան երջանկությունը կախված է կնոջ բնավորությունից

Ընտանեկան երջանկությունը կախված է նրանից, թե ինչպես է կինն իրեն դրսեւորում կոնֆլիկտային իրավիճակներում: Նման եզրակացության են հանգել Բերքլիի ու Սթենֆորիդ համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով 80 ընտանեկան զույգերի:

Կնոջ ունակությունն արագ ուշքի գալ, հանգստանալ, լսել հակառակորդին ու զիջման գնալ փրկում են ամուսնությունն ու հանդիսանում են երջանիկ ապագայի գրավականը:Կարեւոր է, որպեսղի կինը կարողանա նույնիսկ կռվի թեժ պահին վերահսկի իր զգացմունքները, թույլ չտա կտրուկ արտահայտվել ամուսնու հասցեին: Հենց վիրավորական ակնարկներն ու ատելությամբ լի երանգը քայքայում են ընտանեկան հարաբերությունները՝ այնպես, որ այլեւս հնարավոր չէ վերականգնել, հաղորդում է Neartforlife.com.ua-ն:

Փորձի ընթացքում ընտանեկան վեճերի պահին զույգերին նկարահանել են: Գիտնականները գրանցել են վիճողների աչքերի արտահայտությունը, ժեստերը, ձայնի տոնայնությունը, վերլուծել են կոնֆլիկտի թեման, նշել են ժամանակը, որը ծախսվել է սկանդալի վրա ու գնահատել են հաշտության առանձնահատկությունները:

Արդյունքները վստահորեն ապացուցել են, որ այն ընտանիքներում, որտեղ կանայք դիվանագիտորեն էին վիճում ու արագ մեղմանում էին, ավելի երջանիկ էին: Ընդ որում, վեճի ընթացքում տղամարդու պահվածքից ոչինչ կախված չէր, նրանց հակումը արագ մեղմանալ չէր երաշխավորում ընտանեկան բարեկեցություն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. belta.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ