Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները նշել են կանացի ամենավտանգավոր մասնագիտությունները

Գիտնականները նշել են կանացի ամենավտանգավոր մասնագիտությունները

Բրիտանացի գիտնականները կազմել են կանանց առողջության  համար ամենավտանգավոր մասնագիտությունները: Առողջության համար վտանգավոր են քարտուղարուհու, ուսուցչուհու եւ խորհրդատու-վաճառողուհու մասնագիտությունները:

Կանանց, ովքեր շաբաթվա հինգ օրերին զբաղված են փաստաթղթերի մուտքագրմամբ, գրագրությամբ եւ այլն, սպառնում է թունելային ախտանիշի զարգացմանը:

Հիվանդության ախտանշաններ են ձեռքի ոսկրերի թմրեցումը, դողը, դաստակի հատվածում նվվացող ցավը:

Եթե ժամանակին բուժօգնության չդիմեն ու չհեռացնեն թունելային ախտանիշ հարուցող գործոնները, կարող է վիրաբուժական միջամտություն պահանջվել: Ուսուցիչների խոցելի տեղը  ձայնալարերն են: Մշտական լարվածության հետեւանքով նրանք հաճախ կորցնում են ձայնը եւ տառապում քրոնիկական անգինայից, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իսկ խորհրդատու-վաճառողուհիներն ամբողջ օրը ոտքի վրա են, ինչի արդյունքում երեկոյան ոտքերի ցավ են զգում եւ տհաճ թմրություն: Ոտքերի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել երակների լայնացման եւ թրոմբների ձեւավորման:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. menopause.health-ua.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ