Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

"Արագիլ" հիմնադրամի օգնությամբ մեր կլինիկայում ստացվել են առաջին 3 հղիությունները

Զույգերը, ովքեր 10 տարուց ավել զավակ չեն ունեցել, դիմել են "Արագիլ" բարեգործական հիմնադրամ, որտեղից ուղեգրվել են "Վիտրոմեդ" վերարտադրողական առողջության կենտրոն:

 

Կլինիկայում, նորագույն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ, իրականացվել է  համապատասխան բուժում՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ: Արդյունքում, այս պահին, երեք զույգերի մոտ հաստատվել է հղիություն և առաջիկայում սպասվում է հաստատված հղիությունների թվի աճ :
 
"Արագիլ" վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:
 
 
Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
 
"Վիտրոմեդ" վերարտադրողական առողջության կենտրոնի անձնակազմը կիսում է ամուսնական զույգերի ուրախությունը և մաղթում բարեհաջող ծննդալուծում:

Սկզբնաղբյուր. vitromed.am/am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ