Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

ԱՄՆ-ում ծնվել է փորձանոթում բեղմնավորված առաջին երեխան

ԱՄՆ-ում ծնվել է փորձանոթում բեղմնավորված առաջին երեխան

Ֆիլադելֆիայում նոր տեխնոլոգիայի օգնությամբ ծնվել է առաջին երեխան։ Նորույթը մեծացնում է անպտուղ զույգերի երեխա ունենալու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է mirfactov.com-ը:

Քոնոր Լևին ծնվել է մայիսի 18-ին՝ այն բանից հետո, երբ նրա ծնողները դիմեցին արհեստական բեղմնավորման: Այդ մեթոդիկան անվանում են բեղմնավորում փորձանոթի մեջ: Կնոջ ձվաբջիջն արհեստականորեն բեղմնավորվել էր ու տեղադրվել ինկուբատորի մեջ (փորձանոթ): Մի քանի օր անց էմբրիոնը վերադարձվել էր արգանդի շրջան՝ հետագա զարգացման համար:

Այն ժամանակից ի վեր, ինչ 1978 թ. հայտնվեց արհեստական բեղմնավորումը, Երկրի վրա ծնվել է ավելի քան 5 մլն երեխա: Այսօրվա դրությամբ փորձանոթում ստեղծված ամեն երրորդ էմբրիոնն իր մեջ կրում է քրոմոսոմային շեղումներ: Դա խանգարում է պտղի լիարժեք զարգացմանը: Ու այստեղ օգնության է գալիս նոր տեխնոլոգիա, որը անվանվում է Next-Generation Sequencing:

 


Քոնորի ծնողները՝ Մերիբեթ Շեյդցն ու Դևիդ Լևին, արհեստական բեղմնավորման համար դիմել էին Ֆիլադելֆիայի կլինիկա: Արդյունքում ստացվել էր 13 էմբրիոն: Նրանց բջիջներն ուղարկել էին բրիտանական լաբորատորիա: NGS տեխնոլոգիան ցույց էր տվել, որ ճիշտ քրոմոսոմային հավաքածու ունի միայն 3 էմբրիոն (թեև բոլոր էմբրիոններն էլ ունեցել են միանգամայն առողջ տեսք): Մորը վերադարձվել էր այդ 3 էմբրիոններից մեկը:

 


Փորձագետները լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ մոտ ապագայում NGS-ի նոր տեխնոլոգիան կբարձրացնի արհեստական բեղմնավորման արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ