Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո. Դիետա պահել չի կարելի

Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո. Դիետա պահել չի կարելի

Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների հետևանքով կնոջ մարմինը փոխվում է` ճարպերի շերտերի ավելացման շնորհիվ, որը հետագայում դանդաղ նվազում կամ էլ ավելի է շատանում: Այս հանգամանքը կախված է կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից, շարժողականությունից, նյութափոխանակությունից և սննդակարգի ընտրությունից:

Քաշը պետք է իջեցնել աստիճանաբար: Գործընթացը նախաձեռնեք երեխայի ծննդյան օրվանից սկսած` մինչև մեկ տարվա ընթացքում, ընդ որում, առաջին երկու ամիսներին խորհուրդ չի տրվում դիետաների անել, դա կազդի կաթնաարտադրության վրա:

Երեխային կերակրելու ժամանակաշրջանում մայրը հաճախ է քաղցի զգացողություն ունենում, իսկ բավարար սնունդ չընդունելու դեպքում` վիտամինները, որոնցով սնվում է երեխան, կպակասեն «կուտակած պահուստից», որի հաճախակիությունը կբերի մի շարք հիվանդությունների զարգացման: Այնպես որ, նորմալ չսնվելով կամ սննդի ճիշտ չափաբաժին չընդունելով` առաջին հերթին վանասում եք ձեր առողջությանը:

Եթե խոսենք թվերով` կերակրող մորը անհրաժեշտ է 500 կալիորիայով ավելի սնունդ, քան` չկերակրողներին և 200-ով ավելի, քան օգտագործվում է հղիության ընթացքում, սա կազմում է մոտավորապես 2500 կալորիայի չափով սննդամթերք:

Այնուամենայնիվ, ինդիկատորը ձեր իսկ ներսում է` կամքի դրսևորման և չափի զգացողության մեջ, այլ ոչ թե կալորիաների հաշվարկում:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. puzyaka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ