Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիշերային հերթափոխով աշխատանքը մեծացնում է վիժման հավանականությունը. գիտնականներ

Գիշերային հերթափոխով աշխատանքը մեծացնում է վիժման հավանականությունը. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները կապ են գտել գիշերային հերթափոխին կանանց աշխատելու և ծննդաբերության հետ կապված խնդիրների միջև. գրում է BBC-ն:

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները կատարված հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանայք, ովքեր չնորմավորված աշխատանքային գրաֆիկով են աշխատում՝ հերթափոխելով վաղ առավոտյան և գիշերային ժամերին, 80%-ով ավելի հաճախ են տառապում ծնելիության ֆունկցիաների և բեղմնավորման հետ կապված խնդիրներով:

Հետազոտման ենթարկված կանանց 29%-ի մոտ, ովքեր միայն գիշերային հերթափոխով էին աշխատում, մեծ է եղել վիժման հավանականությունը: Իսկ տարբեր ժամերի անկայուն հերթափոխով աշխատող կանանց մոտ նկատվում է դաշտանի ցիկլի խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել վերարտադրողական առողջական խնդիրների. նշում են փորձագետները:

Սկզբնաղբյուր. lurer.com
Լուսանկարը. health.rin.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ