Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Երկվորյակների ծնունդը կախված է մայրական տարիքից. Հետազոտություն

Երկվորյակների ծնունդը կախված է մայրական տարիքից. Հետազոտություն

Ընդունված է կարծել, թե երկվորյակ ծննդաբերելը գենետիկ հատկություն է, որը փոխանցվում է մայրական կողմից: Բժիշկները պնդում են, որ գոյություն ունեն նաև այլ պայմաններ, որոնք ազդում են բազմապտղության զարգացմանը:

Եվրոպացի փորձագետները վերջերս հայտնաբերել են, որ տեսականորեն ցանկացած կին ունի երկվորյակներ ծննդաբերելու հնարավորություն, որն ուղղակիորեն կախված է կնոջ տարիքից. Որքան կինը մեծ է, այնքան բազմապտղության հնարավորությունը շատանում է:

Գինեկոլոգները համամիտ են գիտնականների կարծիքին: Երբ կանանց մոտ մոտենում է դաշտանադադարի շրջանը, արագանում է հորմոնների արտադրությունը` ազդելով ձվաբջիջների հասունացման վրա:

Եվ ահա, հետազոտությունները ցույց են տվել, որ 35-40 տարիքային խմբի կանանց մոտ բազմապտղությունն ավելի  հնարավոր է, քան ավելի փոքր տարիք ունեցող կանաց շրջանում:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. twinsy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ