Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տղամարդկանց դուր են գալիս հանգիստ, ոչ լարված դեմքով կանայք

Տղամարդկանց դուր են գալիս հանգիստ, ոչ լարված դեմքով կանայք

Հետազոտողները պարզել են. այն կանայք, ում արյան մեջ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը բարձր է, տղամարդկանց համար նվազ գրավիչ դեմք ունեն: Հակառակ սեռին առավել գրավում են հանգիստ վիճակում գտնվող կանայք:

Մարդու դեմքը պարունակում է տեղեկատվություն նրա առողջության մասին: Մարդիկ, ովքեր մշտապես գտնվում են սթրեսային վիճակում, չեն կարող հպարտանալ նաև իրենց առողջությամբ: Գիտնականները փորձել են պարզել, թե որքանով է ազդում սթրեսային վիճակը և ցածր իմունիտետը կնոջ գրավչության վրա:

Կենսաբանության պրոֆեսոր Մարկուս Ռանտալն ու իր կոլեգաները 20 տարեկանին մոտ 52 կանանց հեպատիտ B- ի դեմ ներարկում են կատարել: Այնուհետև արյուն են վերցրել նրանց իմունիտետը և արյան մեջ կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի քանակությունը ստուգելու համար: Դրանից հետո գիտնականները առաջարկել են 18 տղամարդկանց լուսանկարներով գնահատել այդ կանանց գրավչությունը:

Ամենից շատ կամավորներին դուր են եկել այն կանայք, որոնց արյան մեջ քիչ է սթրեսի հորմոնը: Իսկ իմունիտետը ոչ մի նշանակություն չունի կնոջ գրավչությունը գնահատելիս: Կարևոր է նաև օրգանիզմում ճարպային ծածկույթի չափը: Շատ նիհար և գեր կանայք ավելի քիչ են դուր գալիս տղամարդկանց:

Հեղինակ. Լիլիթ Պետրոսյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. womancosmo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ