Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն

Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն

Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով:

Գերմանացի գիտնականները հավաստում են, որ կանայք բարձր պաշտոնների հասնելու համար պետք է աչքի ընկնեն խստությամբ, համառությամբ և իշխելու հանդեպ հակվածությամբ: Նույնիսկ ամենաաշխատասեր աշխատակցուհիները ղեկավարի պաշտոն չեն ստանում գենդերային կարծրատիպերի պատճառով, ասվում է հետազոտության մեջ:

Գիտնականները փորձ են անցկացրել տարբեր ոլորտներ ներկայացնող աշխատակիցների շրջանում՝ խնդրելով նրանց ղեկավարի պաշտոնի համար ընտրել իրենց նախընտրած թեկնածուին և թվարկել հնարավոր թեկնածուի հատկանիշները:

Արդյունքում փորձի մասնակիցները խոստովանել են, որ կին թեկնածուներն ունեն մի շարք առավելություններ՝ բանակցություններ վարելու, աշխատակազմի հետ աշխատելու և ռազմավարական ծրագրեր մշակելու հմտություններ, սակայն ղեկավարի պաշտոնում վերջիններս նախընտրել են տեսնել տղամարդ թեկնածուի: Միաժամանակ կանայք, ովքեր «հպարտ» և ոչ թե «կենսուրախ» մարդու տպավորություն են թողել, հավաքել են ավելի շատ միավորներ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ