Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Աշխատավայրում լացելը նորմալ երևույթ է. Facebook-ի տնօրենների խորհրդի կին անդամ

Աշխատավայրում լացելը նորմալ երևույթ է. Facebook-ի տնօրենների խորհրդի կին անդամ

Facebook ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամ, հայտնի կին գործարար Շերիլ Սենդբերգը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ գործընկերների առաջ զգացմունքներն արտահայտելը նորմալ երևույթ է։ Նրա կարծիքով՝ ոչ ոք չպետք է մեղադրի մարդուն,,, աշխատավայրում արցունքների համար՝ լինի տղամարդ, թե կին, գրում է Russia Today-ը։

Շերիլ Սենդբերգը ճանաչում է ձեռք բերել գործարար ոլորտում կանանց մասին գիրք գրելուց հետո, որն անմիջապես դարձավ բեսթսելլեր։ Սենդբերգին հաջողվել է դառնալ ընկերության գոյության պատմության ընթացքում առաջին կինը, որն ընդգրկվել է Facbook-ի տնօրենների խորհրդի կազմում։ Իսկ ըստ Time ամսագրի՝ Սենդբերգն ընդգրկված է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։

43-ամյա գործարարը խոստովանել է, որ «արտասվում է աշխատավայրում»՝ ավելացնելով, որ այն կարծիքը, թե «երկուշաբթիից ուրբաթ կանայք իրենց այլ կերպ են պահում, քան հանգստյան օրերին և գիշերները», սխալ է։

«Մենք բոլորս զգացմունքային արարածներ ենք, և աշխատավայրում զգացմունքներով շրջապատի մարդկանց հետ կիսվելը նորմալ է»,- կարծում է Սենդբերգը։

Տղամարդիկ, նրա խոսքով, ավելի քիչ են իրենց զգացմունքները հրապարակայնորեն արտահայտում միայն նրա համար, որ նման վարվելաձևն ուժեղ սեռի ներկայացուցիչներին ներարկում են մանկությունից։ Իսկ ավելորդ զգացմունքայնությունը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց կարիերայի վրա։

Նա վստահ է, որ կանանց, ովքեր ստիպված են միաժամանակ աշխատել և երեխայի մեծացնել, անհրաժեշտ է կրկնակի աջակցություն՝ ինչպես տանը, այնպես էլ գրասենյակում։ Անձամբ Սենդբերգը երկու երեխաների մայր է և աշխատում է տարեկան 26 մլն դոլար։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ