Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Փորձառո՞ւ եք սեքսում. ինչպես դրան կվերաբերվի Ձեր տղամարդը

Փորձառո՞ւ եք սեքսում. ինչպես դրան կվերաբերվի Ձեր տղամարդը

Միշտ հարց է ծագում՝ արժե՞ տղամարդուն ասել սեռական հարաբերություններում իր թույլ տված սխալների մասին: Ասե՞լ, թե Ձեզ օրգազմի հասցնելու ինչ հնարավորություններ նա բաց թողեց գիշերը:

 

Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ չարժե: Նմանատիպ խոսակցությունները տղամարդն ամբողջ կյանքում կհիշի՝ որպես սարսափելի երազ: Խոսելով այդ մասին՝ Ձեր զուգընկերոջ մոտ կառաջացնեք անինքնավստահության զգացողություն, իսկ տրամաբանական ավարտն էլ կլինի Ձեր բաժանումը: Տղամարդկանց այդքան էլ դուր չի գալիս, երբ կանայք իրենցից ավելի փորձառու են լինում սեքսում. պատճառը վախն է՝ կկորցնելու իշխանությունն ու վերահսկողությունը: Տղամարդը իրեն կզգա ոչ լիարժեք ու կխանդի զուգընկերուհու նախկիններին: Կնոջ փորձը կընկալվի որպես լիդերության վտանգ: Ի վերջո' տղամարդը միշտ ձգտում է իշխել, և մեկ էլ հանկարծ' կնոջ առջեւ իրեն զգում է անվարժ եւ անփորձ տղա: Գործ ունենալով փորձառուների հետ՝ տղամարդիկ վաղ թե ուշ իրենք իրենց հարց կտան՝ «իսկ քանիսն են եղել այս անկողնում»: Ավելի լավ է' տղամարդկանց միշտ զգացնել տվեք, որ Դուք իր համար խենթանում եք, որ նա անկողնում անկրկնելի է: Ցավոք շատ տղամարդկանց համար փորձառու կանայք չեն կարող լինել «լավ աղջիկ»: Խաղացեք հմտորեն եւ նրան խնդրեք Ձեզ սովորեցնել այն, ինչը վաղուց գիտեք, ինքներդ էլ եղեք լավ աշակերտ: Իրավիճակը «մեղմելու» համար նրան ասեք՝ «ինչ կհրամայեք իմ լորդ»: Այդ դեպքում ամեն բան նորմալ կընթանա, իսկ նրա լիդեր լինելու իրավունքներն էլ չեն խախտվի:

Սկզբնաղբյուր. ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ