Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Իռլանդիայում կարելի է հղիությունն ընդհատել մոր կյանքի համար սպառնալիքի դեպքում

Իռլանդիայում կարելի է հղիությունն ընդհատել մոր կյանքի համար սպառնալիքի դեպքում

Իռլանդիայի կառավարությունը հրապարակել է օրինագիծ, որը թույլ է տալիս կանանց աբորտ կատարել, եթե հղիությունը սպառնում է նրանց կյանքին: Ուժի մեջ է մնում այլ հանգամանքներում հղիության ընդհատման արգելքը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից, երբ Իռլանդիայում ընթացող մինչդատական վարույթում իրավական մարմինները հղի հնդկուհու մահը սեպսիսից համարել էին դժբախտ պատահար, չնայած նրա ամուսինը պնդում է, թե դա եղել է բժշիկների մեղքով, որոնք հրաժարվել են աբորտ անել:

 

Հանգուցյալի ամուսինն ավելի վաղ ԶԼՄ-ներին վստահեցրել էր, որ հիվանդանոցի բուժանձնակազմը հրաժարվել է ընդհատել հղիությունը բժիշկների կրոնական համոզմունքների պատճառով:

 

Հիվանդանոցի ներկայացուցիչները հերքել են, որ արտակարգ վիրաբուժական միջամտությունից հրաժարվելն ունեցել է կրոնական ենթատեքստ: 

 

Իռլանդիայում բարեպաշտ կաթոլիկները հրաժարվում են աբորտ անել, չնայած սահմանափակ թվով դեպքերում դրանց լեգիտիմությանը:

 

Ավելի քան 20 տարի առաջ Իռլանդիայի Գերագույն դատարանը որոշել է, որ հղիությունը կարող է վաղաժամ դադարեցվել, եթե մոր կյանքը գտնվում է սպառնալիքի տակ, սակայն մինչ օրս աբորտներն օրենքով կանոնակարգված չեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ