Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայտնաբերվել են տղամարդկանց և կանանց ուղեղների հիմնական տարբերությունները

Հայտնաբերվել են տղամարդկանց և կանանց ուղեղների հիմնական տարբերությունները

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կանանց և տղամարդկանց ուղեղների կառուցվածքը տարբեր է: Ուղեղի ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ սեռական դերի գործոնն է: Օրինակ՝ կանայք ընկճախտի նկատմամբ ավելի շատ հակում ունեն, սակայն այնպիսի նյարդաբանական հիվանդությամբ, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը, ավելի շատ տղամարդիկ են հիվանդանում: Ուսումնասիրողները հայտնաբերել են նաև, որ այն դեպքում, երբ սթրեսի հանդեպ տղամարդկանց բնական արձագանքը բարկությունն է, կանայք այդ պայմաններում ավելի շատախոս են դառնում: 

 

Սթրեսային իրավիճակներն ակտիվացնում են ուղեղի նշիկները, որոնք էլ պատասխանատու են վախի, ագրեսիայի և արարքների համար: Այն ժամանակ, երբ դրանք տղամարդկանց մոտ փախչելու կամ պայքարելու ցանկություն են առաջացնում, կանայք ստանում են «ընկերանալ» ազդանշանը: 

 

Կալիֆոռնիայի նահանգի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց մոտ ավելի ակտիվ են ուղեղի աջ կիսագնդի նշիկները, իսկ կանանց մոտ՝ ձախ կիսագնդի: Ձախ կիսագունդը կապված է զգացմունքների և ինքնագիտակցության հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ