Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականներ. Կանանց ավելորդ քաշը կապված է աշխատանքի հետ

Գիտնականներ. Կանանց ավելորդ քաշը կապված է աշխատանքի հետ

Մինչ ուշ ժամն աշխատող կանանց մոտ ավելորդ քաշի հավանականությունն ավելի մեծ է, քան նրանց, ովքեր երեկոյան ժամերին սիրում են հանգստանալ, եզրակացրել են ամերիկացի գիտնականները:

 

Մոնաշի համալսարանի բժշկական տնտեսության կենտրոնի ներկայացուցիչ, ուսումնասիրության հեղինակ Նիկոլ Աուն վերոնշյալ փաստը բացատրում է նրանով, որ այսօր շատ կանայք անառողջ կենսակերպ ունեն: շատ` շաբաթական 41- 48 ժամ կամ 49 ժամից ավելի աշխատող կանայք առավել հակված են ծխելուն, ոգելից խմիչքների չարաշահմանը եւ ֆիզիկական ակտիվ կյանք չեն վարում, հավաստիացնում է ամերիկյան վիճակագրությունը, գրում է MedLinks.ru-ն:

 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 48 ժամ աշխատող կանանց գրեթե 65%-ը չարաշահել են ալկոհոլը` շաբաթը 30 ժամ աշխատող կանանց 42%-ի եւ գործազուրկների  53%-ի համեմատությամբ:  Ուսումնասիրության շրջանակում, որին մասնակցել են տարբեր բնույթի աշխատանք կատարող մի քանի հազար կանայք, երկու տարվա ընթացքում  մասնակիցների  55%-ը ավելորդ քաշ է ձեռք բերել, իսկ  31%-ը` կորցրել: 

 

Բժիշկ Աուն նշել է, որ երկարաժամյա աշխատանքի ազդեցությունը հատկապես զգալի է եղել  իրենց մարմնի քաշի 12%-ին հավասար քաշ հավաքած կանանց շրջանում, դա մոտավորապես 8 կգ է`  69 կգ կշռող կնոջ դեպքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ