Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ընկույզները կանխարգելում են կանանց մոտ դիաբետի 2 տեսակ

Ընկույզները կանխարգելում են կանանց մոտ դիաբետի 2 տեսակ

35-ից 77 տարեկան 137 հազար 893 ամերիկուհիների հետազոտումը ցույց է տվել, որ շաբաթական երկու անգամ 28 գրամ ընկույզի օգտագործումը նվազեցնում է 2 տեսակի դիաբետի վտանգը 24 տոկոսով, գրում է The Telegraph-ը: Թեեւ աշխատանքն իրականացվել է միայն կանանց ներգրավմամբ, սակայն գիտնականները վստահ են, որ նույնկերպ այն դրական է ազդում նաեւ տղամարդկանց վրա:

 

Հետազոտության մասնակիցներին հետեւել են մոտ 10 տարի: Դա թույլ է տվել հասկանալ, թե ում մոտ է զարգացել դիաբետը, եւ մանրազննին ուսումնասիրել յուրաքանչյուր մասնակցի կերակրացանկը` ներառյալ ընկույզի օգտագործման հաճախականությունը:

 

Պարզվել է, որ եթե կինն ընկույզ է օգտագործում ամսական 1-3 անգամ, դիաբետի ռիսկը նվազում է 4 տոկոսով, եթե ամեն շաբաթ` 13 տոկոսով, իսկ եթե շաբաթական առնվազն երկու անգամ` 24 տոկոսով: Գիտնականները դա կապում են ընկույզի հատկությունների հետ, գրում է Meddaily-ն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ