Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գլխավոր թմրաբան. Հայաստանում թմրանյութից կախվածություն ունի մոտ 30 կին

Գլխավոր թմրաբան. Հայաստանում թմրանյութից կախվածություն ունի մոտ 30 կին

Թմրամոլների 20-25% -ը թմրանյութ սկսել է օգտագործել անչափահաս տարիքից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր թմրաբան Պետրոս Սեմիրջյանը։

 

Ինչ վերաբերում է թմրանյութ օգտագործողների շրջանում մահացու դեպքերին, գլխավոր թմրաբանը նշեց, որ դրանց թիվը 11-ն է, եւ ընդգծեց. «Նարկոլոգիական կենտրոնում մետադոնով (սինթետիկ ճանապարհով ստացվող օպիատների խմբի թմրանյութ) բուժում ստացողների մեծ մասը տառապում է Հեպատիտ С-ով։ «Մետադոնով բուժումը» թմրանյութերի ընդունումը վերահսկող՝ փոխարինող թերապիա է»:

 

«Հայաստանում գրանցված է թմրանյութ օգտագործող մոտ 30 կին, 1 անչափահաս (14 տարեկան)՝ Նարկոլոգիական կենտրոն դիմած առաջին երեխան» - նշել է Հայասանի գլխավոր թմրաբանը։

 

Խոսելով կանանց շրջանում մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր՝ ալկոհոլային կախվածության մասին, հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին ընդգծեց, որ կանայք այդ խնդիրը հաղթահարում են դժվարությամբ։ Տղամարդկանց համար ավելի հեշտ է, նրանք տարիքի հետ թարգում են խմելը։ «Կանանց դժվար է, նախեւառաջ այն պատճառով, որ ժամանակի ընթացքում նրանց ինքնագնահատականը եռակի անգամ ընկնում է։ Իսկ բուժումն անթերի ինքնագնահատական է պահանջում», - պարզաբանեց նա։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ