Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց գրեթե 55 տոկոսը տառապում է օրգազմի բացակայությունից. սեքսապաթոլոգ

Կանանց գրեթե 55 տոկոսը տառապում է օրգազմի բացակայությունից. սեքսապաթոլոգ

Հայաստանում սեռական խանգարումների թիվը կրկնակի աճել է: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նա նշեց, որ կանացի սեռական խանգարումների թեման քիչ ուսումնասիրված է ու քիչ լուսաբանված, քանի որ կանանց սեռականությունը ստվերված է, ուստի` հստակ վիճակագրություն եւս չկա:

 

Վրեժ Շահրամանյանն ասաց, որ  այցելուների մոտ 25 տոկոսը կանայք են, 25 տոկոսը`  ամուսնական զույգեր, իսկ 50 տոկոսը` տղամարդիկ: Դիմող կանանց գրեթե 55 տոկոսը տառապում է օրգազմի բացակայությամբ՝ անօրգազմիայով, որը կնոջ օրգազմի մշտական կամ պարբերաբար բացակայություն է: Մյուս հաճախ հանդիպող խանգարումը սեռական ցանկության բացակայությունը կամ նվազումն է:

 

Ըստ սեքսապաթոլոգի՝ կանանց սեռական խանգարումների պատճառները շատ են` սկսած ամուսնու կոպիտ վերաբերմունքից վերջացրած սեռական սխալ դաստիարակությամբ, ինչի արդյունքում աղջկա մոտ ձեւավորվում են սխալ պատկերացումներ սեռական կյանքի ու հարաբերությունների վերաբերյալ՝ կապված մի շարք ընտանեկան օրինակների հետ: Ուստի` տղամարդու կողմից պահանջվում է ուշադրության մեջ ծավալ, հոգատարություն, ջերմություն, շռայլ լինել շոյանքների եւ փաղաքշանքների առումով: Վրեժ Շահրամանյանը նշեց, որ օրգազմի տեւական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ կնոջ վրա, դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպես`  նեւրոզներ, շաքարային դիաբետ եւ այլն:

 

Կանանց շրջանում սեռական խանգարումներից են նաեւ սեռական նեւրոզները, որոնց ժամանակ առաջանում են լարվածություն, գերնյարդային վիճակ, ամուսնական կոնֆլիկտներ, ինչի հետեւանքով առաջանում է սեռական հարաբերությունից խուսափելու միտում, կանանց համար սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ