Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպիսի՞ վարժություններ են հակացուցված դաշտանի ժամանակ

Ինչպիսի՞ վարժություններ են հակացուցված դաշտանի ժամանակ

Իրենց կազմվածքին հետեւող շատ աղջիկներ չեն ցանկանում մարզվելուց հրաժարվել նաեւ դաշտանի ժամանակ: Սակայն կան որոշ վարժություններ, որոնցից դաշտանի ընթացքում հարկավոր է խուսափել, ինչպես, օրինակ, սեղմումը, վազքը կամ աերոբիկան: Կտրուկ շարժումներ անել չի կարելի: Հատկապես խորհուրդ չեն տրվում մարմնով շրջադարձերը եւ, ընդհանրապես, ողնաշարի գոտկատեղի հատվածի վրա որեւէ ճնշում: Այդ ամենը կարող է վատ անդրադառնալ դաշտանի ցիկլի վրա: Աշխատեք ծանր իրեր կբարձրացնել: Վերոնշյալ ծանրաբեռնվածությունը կարող է զգալիորեն արագացնել դեպի սեռական օրգաններ արյան հոսքը, իսկ դաշտանի ժամանակ դա ցանկալի չէ:

 

Դաշտանի ընթացքում ավելի լավ է կենտրոնանալ յոգայի եւ պիլատեսի պարապմունքների ուղղությամբ: Նման վարժությունները կարող են հիանալիորեն փոխարինել ցավազրկող դեղահաբերին: Ծանրաբեռնվածության ինտենսիվությունն եւ տեւողությունը պետք է որոշեք ինքներդ, կախված ձեր ինքնազգացողությունից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ