Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց մազերի գույնն ազդում է տղամարդկանց մոտ հաջողություն ունենալու վրա. հետազոտություն

Կանանց մազերի գույնն ազդում է տղամարդկանց մոտ հաջողություն ունենալու վրա. հետազոտություն

Հակառակ տարածված կարծիքի՝ տղամարդիկ նախընտրում են սևահերներին։ Դա ցույց է տվել բրիտանական վերջին հետազոտությունը, գրում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով The Indian Express-ին։

 

Պարզվում է՝ տղամարդիկ սևահերներին ավելի հարմար են համարում կնոջ և ընկերուհու դերի համար։

 

Տղամարդիկ կարծում են, որ սևահերներն ավելի լավ են հետևում իրենց արտաքինին, ավելի լավ են կերակուր պատրաստում և պահպանում տան մաքրությունը։ Դա ապացուցել է 1000 տղամարդու շրջանում արված հարցումը։ Նրանց 54%-ն իրեն կին կընտրեր հենց սևահերի։ 16%-ը նախապատվությունը կտար շիկահերներին, իսկ 30%-ը կարևորություն չի տալիս մազերի գույնին։

 

Ինչ վերաբերվում է աղջիկների դերին, ապա 48%-ն աջակցում է սևահերներին, յուրաքանչյուր չորրորդը՝ շիկահերներին, իսկ 27%-ը չի կարողացել կողմնորոշվել ընտրության հարցում։

Տղամարդիկ կարծում են նաև, որ սևահերները «խորն են», պատրաստ են սեքսուալ փորձերի և ավելի լավ են լուծում ֆինանսական խնդիրները։

 

Վիճակագրությունը վկայում է, որ կանայք հաճախ են փոխում իրենց մազերի գույնը, երբ նման փոփոխություններ են նկատում որևէ հայտնի մարդու մոտ։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ