Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց ուղեղն ավելի փոքր է, սակայն ավելի արդյունավետ, քան տղամարդկանցը. գիտնականներ

Կանանց ուղեղն ավելի փոքր է, սակայն ավելի արդյունավետ, քան տղամարդկանցը. գիտնականներ

Տղամարդկանց շրջանում տարածված կարծիք կա, որ իգական սեռի ներկայացուցիչների ուղեղը շատ ավելի փոքր է։ Այժմ այս տեսակետը ձեռք է բերել գիտական լուրջ հիմքեր, սակայն տղամարդիկ կարող են չշտապել ուրախանալու հարցում, քանի որ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ անկախ ուղեղի փոքր չափից, կանայք այն շատ ավելի արդյունավետ են օգտագործում, քան տղամարդիկ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները պարզել են, որ կնոջ ուղեղը, ի տարբերություն արական սեռի ներկայացուցիչների ուղեղի, ավելի քիչ էներգիա և բջիջներ է օգտագործում ինչ-որ դրական արդյունքի հասնելու համար և նույնիսկ շատ ավելի լավ արդյունքներ է ցուցադրում։

 

Գիտնականների կարծիքով՝ կնոջ ուղեղն ավելի արդյունավետ է, քանի որ փոքր չափի շնորհիվ նյարդային բջիջները՝ նեյրոնները, իրար մոտ են դասավորված, ուստի դրանց միջև ազդակների փոխանցումն ավելի արագ ու ակտիվ է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին։

 

Մասնագետներն իրենց փորձի ընթացքում ուսումնասիրել են 18-27 տարեկան 59 կնոջ , 45 տղամարդու և պարզել, որ միջինը կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից 8%-ով ավելի փոքր է։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականների ուշադրության կենտրոնում է գտնվել մարդու ուղեղի հիպոկամպ հատվածը, որը պատասխանատու է հիշողության և զգացմունքների համար։

 

Նրանք պարզել են, որ որքան մեծ է հիպոկամպն ու ավելի շատ է նեյրոնների թիվը տղամարդկանց մոտ, այդքան նրանց ինտելեկտն ավելի բարձր է։ Սակայն կանանց դեպքում պատկերն այլ է. մեծ հիպոկամպն ընդհանրապես կապ չունի մտավոր կարողությունների հետ։ Ընդհակառակը՝ որքան կնոջ հիպոկամպը փոքր է, այնքան նրա ինտելեկտն ավելի բարձր է։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ