Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կոլումբիացիները փոխհատուցում են պահանջում կրծքի անորակ իմպլանտների համար

Կոլումբիացիները փոխհատուցում են պահանջում կրծքի անորակ իմպլանտների համար

Ավելի քան հազար կոլումբիացի կանայք  փոխհատուցում են պահանջում կրծքի անորակ իմպլանտների համար, որոնք «հոսելու» հակում ունեն: Քանի որ արդեն սնանկացած արտադրող ընկերությունից` «Poly Implant Prothese» -ից որեւէ բան պահանջելն անօգուտ է, կանայք որշել են գումարներ պահանջել գերմանական  «TUV Rheinland» ընկերությունից, որը երաշխավորել է արտադրանքի որակը:

 

«Poly Implant Prothese» ընկերության իմպլանտներից օգտվել են կոլումբիացի ավելի քան 15 հազար կանյաք, հաղորդում է « НТВ»-ն: Ողջ աշխարհում «Poly Implant Prothese»-ը վաճառել է ավելի քան 300 հազ. զույգ իմպլանտ: Ավելի ուշ պարզվել է, որ  արտադրողն օգտագործել է էժան սիլիկոն,  որը հակված է պատռվելու եւ հոսելու: 2010 թ-ին ընկերությունը սնանկ է ճանչվել, ղեկավարությանն էլ մեղադրանք է ներկայացվել:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ