Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել աբորտը հետագա հղիության համար

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել աբորտը հետագա հղիության համար

Այս հոդվածում մենք չենք քննարկի հղիության արհեստական ընդհատման էթիկական ասպեկտները: Հաճախ կինը ուղղակի ստիպված է դիմում հղիության արհեստական ընդհատմանը բժշկական ցուցումներից ելնելով: Խոսենք, թե ինչ հետևանքների կարող է բերել նման վիրահատությունը և ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ հետևանքները հետագա հղիությունների վրա:

 

Բոլորին հայտնի է, որ որոշ դեպքերում աբորտը կարող է չբերության հանգեցնել: Սա հատկապես վերաբերվում է չծննդաբերած կանանց, հղիությունը ինքնուրույն ընդհատած (առանց բժշկական միջամտության) կամ ընդհատում հղիության 12 շաբաթից հետո:

 

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել աբորտը հետագա հղիության համար: Առաջինը` բժշկական միջամտության ժամանակ արգանդի խոռոչը և վզիկը վնասվում են (պտղաձվի հեռացումից հետո արգանդի պատերը քերվում են), իսկ երկրորդը` աբորտը կարող է հանգեցնել արգանդի լուրջ բորբոքային հիվանդությունների:

 

Առավել տարածված բարդությունները են`

 

Արգանդի վնասվածք

 

Հաճախակի աբորտները, որոնց ընթացքում արգանդի պատերը ավելի և ավելի են բարակում կամ ներարգանդային վիրահատության ժամանակ կողմնակի անցքի ձևավորումը կարող են հանգեցնել այնպիսի վտանգավոր բարդության, ինչպիսին է արգանդի ճեղքումը: Եթե դա կատարվի ծննդաբերության կամ հղիության շրջանում, ապա տուժել կարող է ոչ միայն մայրիկը այլ նաև երեխան:

 

Վիժում

 

Պտղաձուն արգանդից հանելու համար, բժշկական աբորտի ժամանակ արգանդի վզիկը հատուկ գործիքի միջոցով լայնացնում են, ինչը կարող է հանգեցնել արգանդի վնասվածքների և իստմիկո-ցերվիկալ անբավարարության: Այս վիճակը վնասակար է նրանով, որ արգանդի վզիկը կարող է ինքնակամորեն բացվել, հանգեցնելով վիժման (հղիության նորմալ ընթացքի ժամանակ արգանդի վզիկը փակ է մինչև ծննդաբերությունը ): Բժիշկը գնահատելով ռիսկը, կարող է կարեր անել, որոնք կպահեն վզիկը փակ վիճակում, ծննդաբերությունից առաջ այդ կարերը հանվում են:

 

Ֆետոընկերքային անբավարարություն

 

Հղիության արհեստական ընդհատման ժամանակ տուժում է արգանդի ներքին շերտը, ինչը ավելացնում է ընկերքի սխալ ձևավորման ռիսկը հետագա հղիությունների ժամանակ: Ֆետոընկերքային անբավարարության դեպքում պտուղը քիչ քանակությամբ թթվածին և օգտակար նյութեր է ստանում, ինչը իր հերթին հանգեցնում է թույլ զարգացման:

 

Պտղաձվի սխալ ամրացում

 

Պտղաձուն ամրանում է էնդոմետրիային` արգանդի ներքին շերտին, որը բարակում է բժշկական միջամտության հետևանքով: Պտղաձուն «զերծ» է մնում վնասված մասերից և ամրանում է առողջ մասին: Եթե այն ամրանա արգանդի ներքևի մասում, դա կարող է առաջացնել ընկերքի առաջ ընկած կամ ցածր դիրք: Մեծ վտանգ է սպառնում նաև պտղաձվի ամրացումը արգանդի վզիկին, որը նախատեսված չէ հղիության համար:

Սկզբնաղբյուր. mybaby.am
Լուսանկարը. http://womanempire.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ