Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայաստանում մեծացել է կրծքագեղձի քաղցկեղից բուժվողների թիվը

Հայաստանում մեծացել է կրծքագեղձի քաղցկեղից բուժվողների թիվը

Խաչանուշ Հակոբյանն ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը...

Տարեցտարի մեր այցելուների թիվն ավելանում է: Ավելի շատ մարդիկ են իմանում հիվանդության մասին եւ բուժվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

 

Անդրադառնալով կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման միտումներին եւ բուժմանը՝ նա նշել է. «2011թ. համեմատությամբ՝ ընթացիկ տարում մեր կենտրոնի այցելուների աճ է գրանցվել: Մինչ այսօր մենք ունեցել ենք  235000  այցելու: Կենտրոնի 15-ամյա գործունեության ընթացքում անցկացվել է  279 419 հետազոտություն, որոնցից 160447-ը՝ կրծքագեղձի քաղցկեղի: Կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել  6797 այցելուների մոտ: Մենք ուրախ ենք ոչ թե նրա համար, որ աճում է գրանցված հիվանդների թիվը, այլ այն բանի, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են ախտորոշում ստանում, բուժվում, եւ մեզ հաջողվում է կյանքեր փրկել»:

 

Խաչանուշ Հակոբյանը նաեւ ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը, որը պետք է անցնի յուրաքանչյուր աղջիկ եւ կին: «Չպետք է մոռանալ, որ կուրծքը կնոջ մարմնի ամենախոցելի մասն է: Անհրաժեշտ է ամեն տարի հետազոտություն անցնել՝ հնարավոր հիվանդության զարգացումը կանխելու համար», - եզրափակել է նա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ