Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հակաբեղմնավորիչներում պարունակվող հորմոնները կանանց դարձնում են առավել խանդոտ

Հակաբեղմնավորիչներում պարունակվող հորմոնները կանանց դարձնում են առավել խանդոտ

Հակաբեղմնավորիչներում պարունակվող հորմոնները կանանց դարձնում են առավել խանդոտ` ստիպելով նրանց մշտապես կասկածել իրենց երկրորդ կեսին: Այս մասին են վկայում հոլանդացի գիտնականների կատարած հետազոտությունները: 

 

Մասնագետները հարցում են կատարել 275 կանանց շրջանում: Հարցման նպատակն է եղել պարզել, թե կանայք որքանով են վստահում իրենց տղամարդկանց: Կանայք պատմել են, թե ինչ են զգում, երբ տեսնում են, որ իրենց սիրելին սիրահետում է այլ կնոջ, և թե իրենք որքան են անհանգստանում, որ տղամարդն իրենց կլքի ու կգնա ուրիշ կնոջ մոտ: Այս ամենի հետ մեկտեղ նրանք պետք է գնահատեին իրենց իսկ գրավչությունը: Փորձարկման մասնակից բոլոր կանայք, որոնք 17-35 տարեկան են եղել, հետազոտական աշխատանքները սկսելու պահից 3 ամիս առաջ պարբերաբար օգտագործել են տարբեր հակաբեղմնավորիչ հաբեր:

 

Արդյունքները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր ընդունել են էստրոգենի մեծ պարունակությամբ հաբեր, առավել խանդոտ են եղել: Ըստ գիտնականների՝ ընտրելով հակաբեղմնավորիչ հաբեր, կանայք պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք էմոցիաների վրա: Գիտնականները նշում են հակաբեղմնավորիչ հաբերի ևս մի քանի կողմնակի ազդեցությունների մասին` ինտելեկտուալ մակարդակի բարձրացում, զուգընկեր ընտրելու հարցում ճաշակի փոփոխություն։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ