Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Իսրայելցի գիտնականները ստեղծել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման հեղափոխական տարբերակ

Իսրայելցի գիտնականները ստեղծել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման հեղափոխական տարբերակ

Հնարավոր է՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում վիրահատությունը շուտով հնացած տարբերակ դառնա՝ շնորհիվ հրեա գիտնականների մշակած հեղափոխական նոր տարբերակի, գրում է Daily Mail-ը։

 

Նոր տեխնիկան հնարավորություն է տալիս վերացնել չարորակ ուռուցքները՝ դրանք սառեցնելով։ Գերսառեցված (-17 աստիճան ՝ ըստ Ցելսիուսի սանդղակի) բժշկական բարակ ասեղը պարբերաբար մտցվում է չարորակ ուռուցքի մեջ՝ դրա մեջ ազոտ լցնելով և այն վերածելով սառցե գնդիկի, այնուհետև այն ապասառեցվում է ՝ թողնելով ուռուցքը վնասված։

 

Այս գործընթացը չի պահանջում ցավազրկում և կարող է իրականացվել 15 րոպեում։ Ըստ մասնագետների՝ այն կարող է շատ արդյունավետ այլընտրանք լինել վիրահատությանը։ Ներկայում նոր մեթոդը փորձարկվում է 30 հիվանդների վրա։  Վիրաբույժը կարող է վերահսկել սառցե գնդիկի չափը և համոզված լինել, որ ուռուցքն ամբոջովին է սառեցվել։

 

IceCure Medical ընկերության գիտնականների կողմից ստեղծված այս սարքը կարելի է կիրառել մինչև գոլֆի գնդակի մեծությամբ ուռուցքների դեպքում։

 

«Նախքան այս, մենք փորձում էինք վերացնել քաղցկեղային բջիջները՝ դրանք այրելով բարձր ջերմաստիճանով, սակայն դա չափից ավելի ցավոտ տարբերակ էր, իսկ մեր մարմինները շատ զգայուն են ջերմության նկատմամբ։ Սառնությունն ունի ցավազրկող արդյունք, ուստի հիվանդները շատ քիչ են ցավային զգացողություններ ունենում»,-նշել է սարքի ստեղծողներից մեկը՝ Հեզի Հիմերֆալբը։

 

Նորույթն արդեն օգտագործման հավանության է արժանացել ԱՄՆ-ում, և IceCure-ն այժմ լիահույս է, որ գալիք տարի Միացյալ Նահանգներին կհետևի նաև Եվրոպան։ Մասնագետները նշում են, որ այս տարբերակով հնարավոր կլինի բուժել նաև երիկամների, շագանակագեղձի և լյարդի քաղցկեղը։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ