Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

Բրիտանիայի Նյու Քասլի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու իդեալական մարմնի մասին կանանց ու տղամարդկանց պատկերացումները, հայտնում է Daily Mail-ը:

 

Զարմանալիորեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նշել են, որ կանայք պետք է լինեն բարակիրան, բայց ընդգծված բարեմասնություններով: Ուշագրավ է, որ 40 կանանցից 39-ը նշել են, թե իդեալական կնոջ մարմինը պետք է ավելի նուրբ լինի, քան իրենց սեփական մարմինը:

 

Ինչ վերաբերում է տղամարդու իդեալական մարմնին, ապա երկու սեռերը կրկին համաձայնության են եկել, որ դա պետք է լինի V-աձև՝ մկանուտ, նեղ իրանով, լայն ուսերով ու կրծքով: Այս համակարծությունը գիտնականներին թույլ է տվել արձանագրել, որ «գուցե իրականում տղամարդիկ ամենևին էլ Մարսից չեն, իսկ կանայք Վեներայից»:

 

Ըստ տղամարդկանց, սակայն, նշված իդեալական առնական տիպը պետք է ավելի մեծ կուրծք ու ազդրեր ունենա:

Աստղերից իդեալական մարմնի մասին պատկերացումներին համապատասխանում են մոդել ու դերասանուհի Քելի Բրուքը և Ջեյմս Բոնդի երակատար Դենիել Քրեյգը:

 

Ուսումնասիրությանը մասնակցել է 80 հետերոսեքսուալ ուսանող, որոնց միջին տարիքը 19 է:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ