Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տղամարդիկ նախընտրում են կանանց, որոնք դիմագծերով նման են իրենց

Տղամարդիկ նախընտրում են կանանց, որոնք դիմագծերով նման են իրենց

Տղամարդուն առավելապես գրավում է իրեն դիմագծերով նման կինը, որն ունի աչքերի նույն գույնը, կամ ասենք՝ ծնոտին նույնպիսի փոսիկ: Այս մասին գրում է Le Figaro-ն:

 

«Հնարավոր է՝ դուք զուգընկերոջը գրավեք հումորի զգացումով, սպորտի կամ առասպելաբանության հանդեպ ընդհանուր կրքով: Սակայն կարո՞ղ էիք ենթադրել, որ նա ձեր մեջ սեփական դեմքն է փնտրում»,- հարցադրում է անում հոդվածագիր Փոլին Ֆրեուրը՝ ներկայացնելով ֆրանսիացի գիտնականների հետազոտության զարմանալի արդյունքները:

 

Մոնպելյեի Էվոլյուցիոն գիտության ինստիտուտի հետազոտողները 100 մասնակիցներին խնդրել են ընտրել համակարգչով ստեղծված դիմապատկերներ, որոնք նրանք գրավիչ են համարում: Յուրաքանչյուր 5 տղամարդուց երկուսը ընտրել է իր մազերի, աչքերի գույնի, շուրթերի հաստության, ծնոտի փոսիկի առկայության կամ բացակայութան նմանությամբ կանանց:

 

Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 իսկական զույգերի: Այդ դեպքում նույնպես կապ է հայտնաբերվել: Միմյանց նման զույգերը մեծամասնություն են կազմել: 

 

Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առավելապես ուշադրություն են դարձնում անձի որակական հատկանիշներին և սոցիալական վիճակին:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ