Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Դեղորայքն առավել վտանգավոր է կանանց, քան տղամարդկանց համար

Դեղորայքն առավել վտանգավոր է կանանց, քան տղամարդկանց համար

Հակադեպրեսանտները մի շարք վատ հետևանքներ են ունենում մարդկանց վրա: Ինչպես ցույց է տվել վերջին հետազոտությունը, այդ ազդեցությունը կարող է երևալ մեծ մասամբ հղի կանանց վրա: Նման դեղերից բարձրանում է նրանց արյան ճնշումը, և մեծանում է վաղաժամկետ ծննդաբերության վտանգը: Իսկ երեխաները բախվում են աճի խնդիրների հետ և նվազում է IQ ցուցանիշը:

 

Հարվարդի համալսարանի աշխատակիցները ևս վերջերս հակադեպրեսանտները կապել են վիժելու հավանականության, ինչպես նաև՝ աուտիզմի հետ: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, բուժաշխատողները քիչ են տեղեկացված ոչ միայն հակադեպրեսանտների, այլև ցավազրկողների առաջացրած վտանգի մասին, քանի որ դեղորայքի մեծամասնությունը փորձարկվում է տղամարդկանց վրա:

 

Բանն այն է, որ տղամարդիկ ամսական հորմոնալ փոփոխություններ չունեն: Դա հեշտացնում է հետազոտողների խնդիրը և արագացնում է շուկա դեղորայքի դուրս բերումը: 

 

Ընդհանուր առմամբ, եթե կանայք ավելի շատ են տուժում դեղերից, դա նշանակում է, որ դեղորայքը չի փորձարկվել կանանց վրա, կամ էլ նրանց օրգանիզմն այլ կերպ է արձագանքում դեղորայքի ազդեցությանը։

Սկզբնաղբյուր. http://1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ